Ամերիկյան բանկերը լուրջ մրցակցության են հանդիպում Սիլիկոնյան հովտի ընկերությունների կողմից. ինչպես ֆինտեխ ստարտափների, այնպես էլ big tech-ների՝ Amazon, Apple, Facebook, Google եւ Walmart: Սա այն սպառնալիքներից մեկն է, որի մասին JMPorgan-ի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը նշել է բանկի բաժնետերերին հասցեագրված ուղերձում՝ ամենամյա զեկույցի շրջանակում, հաղորդում է Frank Media-ն:Տեխնոլոգիական ընկերությունների հետ մրցակցությունը հանգեցրել է նրան, որ ամերիկյան եւ եվրոպական բանկերը գնալով ավելի քիչ դեր են խաղում ֆինանսական համակարգում: Այնպիսի պրոդուկտներ, ինչպիսիք են վճարումները, ավանդները եւ վարկերը, ներառյալ՝ հիփոթեքային եւ սպառողական վարկերը, բանկային համակարգից անցնում են նեոբանկերին, նշել է Դայմոնը: 19.01.2021 | 17:09 JPMorgan-ի ղեկավար. Բանկերը պետք է «մահվան չափ» վախենան ֆինտեխից Դա տեղի է ունենում, այդ թվում տեխնոլոգիական ասպարեզում մրցակիցների առավելությունների շնորհիվ: «Նրանք հսկայական աշխատանք են կատարել պարզ, ինտուիտիվ հասկանալի, արագ, ինտելեկաուալ պրոդուկտների մշակման ուղղությամբ՝ վարկերից մինչեւ վճարային համակարգեր ու ներդրումներ»,- ընդգծել է JPMorgan-ի ղեկավարը: Դայմոնը մատնանշել է ֆինտեխ ընկերությունների՝ սոցիալական ցանցերում օպերատիվ ներգրավման, տվյալների խելացի օգտագործման եւ այլ հարթակների հետ արագ ինտեգրման ունակությունը: Դրանք մրցակիցների ուժեղ կողմերն են, որոնք կօգնեն նրանց «նվաճել շուկայի զգալի մասնաբաժինը»:Նեոբանկերի կարեւոր առավելություններից JPMorgan-ի ղեկավարն առանձնացրել է ամպային տեխնոլոգիաները: Դրանց օգնությամբ ֆինտեխ ընկերությունները հասանելիություն են ստանում գործնականում «անսահմանափակ հաշվողական հզորությամբ» տվյալներին: 01.02.2021 | 10:11 JPMorgan-ը թվային բանկ է գործարկում Մեծ Բրիտանիայում Բանկերի առավելությունների շարքին Դայմոնը դասել է ապրանքանիշերի հզորությունը, գործարքների ծավալի հաշվին տնտեսելու եւ հաճախորդներից հետադարձ կապ ստանալու կարողությունը: Իսկ թերություններից՝ ոչ ճկուն հնացած համակարգերը, որոնք անհրաժեշտ է վերափոխել՝ օգտագործելով ամպային տեխնոլոգիաները:Ավանդական բանկերի եւ ֆինտեխ ընկերությունների կարգավորման նկատմամբ տարբեր մոտեցումը սպառողների համար ռիսկեր է ստեղծում, ասել է JPMorgan-ի ղեկավարը՝ կոչ անելով հավասար կանոններ ստեղծել ֆինանսական շուկայի մասնակիցների համար: «Ստվերային բանկային գործունեության աճը մասամբ հնարավոր է դարձել այն պատճառով, որ բանկերի համար կիրառվող կանոններն ու դրույթները պարտադիր չեն ոչ բանկային կազմակերպությունների համար»,- ասել է Դայմոնը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 3056