JPMorgan ներդրումային բանկի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը կարծում է, որ առաջիկա տասը տարիների ընթացքում շուկայում «դաժան մրցակցային պայքար» կծավալվի ավանդական վարկային հաստատությունների եւ ֆինտեխ ընկերությունների միջեւ:Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, վերլուծաբանների հետ հեռուստակոնֆերանսի ժամանակ Դայմոնն ասել է, որ բանկերը «պետք է մահվան չափ վախեցած լինեն» այդ հանգամանքից:«Բնականաբար, մենք պետք է մահվան չափ վախեցած լինենք դրանից: Մենք ունենք շատ ռեսուրսներ եւ շատ խելացի մարդիկ: Մենք պարզապես պետք է գործենք ավելի արագ եւ արդյունավետ: Եթե նայեք, թե ինչ ենք արել, կարող եք ասել, որ մենք մեծ աշխատանք ենք կատարել, բայց մյուս մարդիկ եւս լավ աշխատանք են արել»,- ասել է նա:Դայմոնը տեղեկացրել է, որ ինքն արդեն իր տեղակալներին ուղարկել է ներդրումային բանկի գլոբալ մրցակիցների ցուցակը, որում ընդգրկված են PayPal, Square, Stripe, Ant Financial ֆինտեխ ընկերությունները, ինչպես նաեւ ամերիկյան տեխնոլոգիական հսկաներ, ինչպիսիք են Amazon-ը, Apple-ը եւ Google-ը:Նա նշել է, որ հաճախ JPMorgan-ի մրցակիցները միաժամանակ հանդիսանում են ֆինանսական հոլդինգի հաճախորդներ, սակայն մոտ ապագայում նրանք կկարողանան հրաժարվել բանկերի ծառայություններից:Բանկի ղեկավարի կարծիքով՝ վճարային շուկայում մրցակցությունը հատկապես կոշտ կլինի: Նա նշել է, որ JPMorgan-ը քննարկում է ձեռքբերումների հնարավորությունը եւ «բաց է» վճարային ոլորտի խաղացողների հետ գործարքների համար:«Ես ակնկալում եմ, որ առաջիկա տասը տարիների ընթացքում սա շատ կոշտ եւ դաժան մրցակցություն կլինի: Հուսով եմ, որ կհաղթեմ, Աստված ինձ օգնական»,- ասել է Դայմոնը:Նա նշել է, որ որոշ ֆինտեխ ընկերություններ «անբարեխիղճ մրցակցության օրինակներ են, որոնց հետ մենք ի վերջո ինչ-որ բան կանենք»: Ըստ նրա՝ շատ են այն նոր խաղացողները, որոնք իրենց շահույթի մեծ մասը ստանում են դեբետային քարտերով գործարքներից` գանձելով «հսկայական» միջնորդավճարներ:«Խոշոր բանկերն այս մասով սահմանափակվում են «Դուրբինի լրացումով», որն արգելում է ավելի քան $10 մլրդ ակտիվներ ունեցող վարկային հաստատություններին սահմանել միջբանկային միջնորդավճարներ, որոնք բարձր կլինեն վճարվող գումարի 0,05%-ից, գումարած $0,21՝ դեբետային քարտերի համար: Ֆինտեխ ընկերությունների մեծամասնությունը չեն ընկնում այդ կարգավորման տակ: Ըստ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS)՝ այդպիսի խաղացողների համար դեբետային քարտերով գործարքների միջին միջնորդավճարը կազմում է $0.54»,- գրում է պարբերականը:Միաժամանակ, Դայմոնը հայտարարել է, որ նման ընկերությունները բավարար միջոցներ չեն ձեռնարկում փողերի լվացմանը հակազդելու եւ անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու համար: Նա օրինակ է բերել Plaid ֆինտեխ ստարտափը, որը վերջերս ցանկանում էր ձեռք բերել Visa-ն: Դայմոնն ասել է, որ կան «մարդիկ, ովքեր ապօրինի օգտագործում են իրենց տրամադրած տվյալները, ինչպես, օրինակ, Plaid-ը»:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 21912