«Յանդեքս»-ը հայտարարել է անկանխիկ վճարումների ծառայության գործարկման մասին
11.03.2021 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ vtimes.io

Ծառայությունից օգտվելու համար օգտահաշվի սեփականատերը պետք է իր բանկային քարտը՝ Mastercard, Visa կամ «Միր», կցի ծառայությանը: Դրանից հետո վճարման տվյալներն ամեն անգամ անհրաժեշտ չի լինելու նորից մուտքագրել, դրանք կհայտնվեն «Յանդեքս»-ից: Ընկերության հաղորդագրության մեջ ասված է, որ դա ոչ միայն ավելի հարմար է, այլեւ ավելի անվտանգ, հաղորդում է RBC-ն:
Առաջին փուլում ծառայությունը կաշխատի միայն կայքերում, սակայն ապագայում Yandex Pay-ի միջոցով հնարավոր կլինի վճարել նաեւ բջջային հավելվածներում եւ օֆլայնում:
««Յանդեքս»-ի ծառայություններում վաղուց էր հնարավոր վճարել պատվերների համար: Երբ մարդիկ սնունդ կամ տաքսի են պատվիրում, նրանք օգտագործում են «Յանդեքս»-ի տեխնոլոգիաները, որոնք արդեն ստուգվել են ժամանակի ընթացքում: Հիմա մենք պատրաստ ենք շուկայի մյուս մասնակիցներին եւս առաջարկել այս մշակումը: Ցանկացած ընկերություն կարող է իր կայքում տեղադրել Yandex Pay կոճակը»,- պարզաբանել է ծառայության ղեկավար Ալեքսանդր Գոլովինը:
Yandex Pay-ը հնարավոր է միացնել ուղղակիորեն կամ դիմելով վճարային ծառայությունների ագրեգատորին. այդպիսի հնարավորություն արդեն առաջարկվում են «Робокасса»-ն, Payture-ն ու RBK.money-ը։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: