«Յանդեքս»-ը պատրաստվում է գործարկել Yandex Pay անկանխիկ վճարումների ծառայությունը․ տեղեկատվությունն այս մասին հայտնվել է ընկերության ծառայության օգտագործման պայմանների մեջ, հաղորդում է RBC-ն:Պայմաններում նշվում է, որ Yandex Pay-ը հասանելի կլինի «Յանդեքս»-ի ինտերնետային էջերում: Ծառայությանը հնարավոր կլինի կցել օգտատերերի բանկային քարտը եւ օգտագործել այն անկանխիկ վճարումների համար:«Յանդեքս»-ի մամուլի ծառայությունը չի պատասխանել RBC-ի հարցին` կապված Yandex Pay-ի գործարկման ծրագրերի հետ: «Մենք անընդհատ զարգացնում եւ կատարելագործում ենք մեր հնարավորությունները՝ «Յանդեքս»-ի նախագծերում առցանց վճարման համար: Ցանկանում ենք, որ դրանք լինեն հարմարավետ եւ անվտանգ: Դրա համար մենք զարգացնում ենք նոր տեխնոլոգիաներ եւ ծառայություններ, որոնց մասին կպատմենք ավելի ուշ»,- նշել են ընկերության մամուլի ծառայությունում:Ընկերությունում նաեւ հիշեցրել են, որ օգտատերերն արդեն իսկ հնարավորություն ունեն կցել բանկային քարտն իրենց օգտահաշվին եւ վճարել գնումների դիմաց ընկերության տարբեր սերվիսներում: 24.06.2020 | 14:07 Սբերբանկն ու Յանդեքսը «բաժանվում են» Banks.am-ը հիշեցնում է, որ անցած տարվա հունիսին «Սբերբանկ»-ը հայտարարել էր, որ ամբողջությամբ գնում է «Յանդեքս»-ից իր մասնաբաժինը (25% + 1 ռուբլի) «Яндекс.Деньги» ընկերությունում: Գործարքի գումարը կազմում էր 2,4 մլրդ ռուբլի: Դրանից հետո «Սբերբանկ»-ին կպատկանի «Яндекс.Деньги» ընկերության 100%-ը: ««Սբերբանկ»-ի եւ «Յանդեքս»-ի էկոհամակարգերի միջեւ մրցակցությունը սկսել էր աճել, մենք փոխընդունելի ելք էինք փնտրում այս իրավիճակից, եւ «Յանդեքս»-ի ղեկավարության հետ մեզ հաջողվեց գտնել հավասարակշռված ու փոխշահավետ լուծում: Առեւտրային պայմանագրերի շրջանակում մենք մտադիր են շարունակել տարբեր ուղղություններով գործընկերային հարաբերությունները «Յանդեքս»-ի հետ»,- այն ժամանակ նշել էր «Սբերբանկ»-ի Վարչության նախագահի առաջին տեղակալ Լեւ Խասիսը: 23.09.2020 | 09:09 Օլեգ Տինկովը վաճառում է իր բանկը «Յանդեքս»-ին Այնուհետեւ հայտնի դարձավ, որ TCS Group-ը («Տինկոֆ Բանկ»-ի գլխամասային կառույցը) բանակցություններ է վարում «Յանդեքս»-ի հետ իր ակտիվների վաճառքի շուրջ։ Համաձայն ձեռքբերված նախնական համաձայնության՝ «Յանդեքս»-ը յուրաքանչյուր բաժնետոմսի համար պետք է վճարեր $27,64, ինչն արդյունքում կկազմեր $5,48 մլրդ։ Սակայն ավելի ուշ հաղորդվեց, որ գործարքը չի կայանա՝ «Տինկոֆ Բանկ»-ն ի վերջո ինքնուրույն զարգանալու որոշում էր կայացրել: 19.11.2020 | 17:24 «Յանդեքս»-ը ֆինանսական շուկա մուտք գործելու ռազմավարություն է մշակում Իսկ անցած տարվա նոյեմբերին «Յանդեքս» ընկերությունների խմբի կառավարիչ տնօրեն Տիգրան Խուդավերդյանը պատմել էր, որ «Յանդեքս»-ը նախատեսում է մուտք գործել ֆինանսական շուկա: Ընկերությունն արդեն կողմնորոշվում է մուտք գործելու սխեմայի շուրջ, որից հետո մեկ տարի անց կներկայացնի իր «պայմանական» վարկային քարտը:«Արդյոք մենք դա կանենք գործընկերության սկզբունքով, թե դա ոչ օրգանակ աճ կլինի՝ այլ խաղացողների գնման կամ միաձուլման միջոցով, կամ, միգուցե, կսկսենք ամեն ինչ զրոյից: Կարծում եմ, մոտ ամիսների կամ անգամ շաբաթների ընթացքում մենք կունենանք այդ ռազմավարության պատկերացումը եւ առաջ կշարժվենք տվյալ ուղղությամբ»,- նշել էր Տիգրան Խուդավերդյանը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 14746