Օլեգ Տինկովը վաճառում է իր բանկը «Յանդեքս»-ին
23.09.2020 | 09:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ kommersant.ru

Ինչպես հաղորդում է RBC-ն, «Յանդեքս»-ը հաստատել է այս տեղեկատվությունը։
Համաձայն ձեռքբերված նախնական համաձայնության՝ «Յանդեքս»-ը յուրաքանչյուր բաժնետոմսի համար պետք է վճարի $27,64, ինչն արդյունքում կկազմի $5,48 մլրդ։
Կիպրոսում գրանցված TCS Group-ը հանդիսանում է «Տինկոֆ Բանկ»-ի միակ բաժնետերը, հոլդինգի կազմի մեջ է մտնում նաեւ «Տինկոֆ Ապահովագրություն»-ը եւ այլ ակտիվներ։
Գնման վերջնական պայմանները կախված կլինեն ակտիվի բազմակողմանի ստուգման արդյունքներից, հետեւում է TCS-ի հաղորդագրությունից։ Ընկերությունն ընդգծում է, որ չնայած այն հանգամանքին, որ TCS-ն եւ «Յանդեքս»-ը մտադիր են իրականացնել գործարքը, այնուամենայնիվ վերջնական որոշում այս առումով դեռեւս չկա, ինչպես եւ չկան վաճառքի վերջնական պայմանները։ Համաձայն «Յանդեքս»-ի հաղորդակցության՝ գործարքը պետք է հավանության արժանանա IT ընկերության բաժնետերերի ժողովին։
TCS Group-ի հիմնադիր Օլեգ Տինկովը Reuters-ին ասել է, որ «Յանդեքս»-ին հնարավոր վաճառքից հետո «մտադիր է մնալ ընկերության հետ»: Իր խոսքով՝ ֆինանսական շուկայում նա հասել է ամեն ինչի, ինչ ցանկանում էր, եւ եկել է ժամանակը զբաղվել մեկ այլ գործով, մասնավորապես, արյան քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամի ստեղծմամբ:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: