Օլեգ Տինկովն արյան քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամ կհիմնի

27.07.2020 | 13:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Օլեգ Տինկով #արյան քաղցկեղ #հիմնադրամ
«Տինկոֆ» խմբի հիմնադիր Օլեգ Տինկովը որոշել է նվիրաբերել իր կարողության մի մասը արյան քաղցկեղի դեմ պայքարին եւ Ռուսաստանում դոնորության ինստիտուտի զարգացմանը:

Ինչպես հայտնում է «Տինկոֆ»-ի մամուլի ծառայությունը, այդ նպատակով իր հարազատների հետ նա կհիմնի «Տինկովների ընտանիքի հիմնադրամ»:

«Մեր հիմնադրամը կփորձի լուծել ոսկրածուծի դոնորության մասսայականացման գլոբալ խնդիրներն արյան քաղցկեղի դեմ պայքարելու համար եւ փոխել շփոթության աստիճանի հասնող օրենսդրությունը փոխպատվաստման ոլորտում: Դա հազարավոր կյանքեր կփրկի»,- ընդգծել է Օլեգ Տինկովը:

Իր խոսքով՝ հիմնադրամը կսկսի աշխատել 2021թ. ոչ շուտ, այն կղեկավարի բանկիրի կինը՝ Րինա Տինկովան: «Մենք տեղեկատվության հավաքագրման փուլում ենք»,- պարզաբանել է գործարարը:

Օլեգ Տինկովն իր հիվանդության մասին հայտնել էր մարտի սկզբին։ «Ես երկար չէի ցանկանում բացահայտել մանրամասները, բայց, ըստ երեւույթին, եկել է ժամանակը՝ ինձ մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ»,- նշել էր Օլեգ Տինկովը: Ապրիլի սկզբին նա թողել էր «Տինկոֆ Բանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը՝ փոխանցելով իր բաժնետոմսերը ընտանեկան հավատարմագրային կառավարման:



Հուլիսի սկզբին նա ոսկրածուծի փոխպատվաստման էր ենթարկվել: «Դա շատ հեշտ է՝ արյան սովորական ներարկում: Դոնորից արյուն վերցնելը եւս հեշտ է ու անվտանգ»,- գրել է գործարարը:

Ռուսաստանյան Forbes-ն Օլեգ Տինկովի կարողությունը գնահատում է $1,6 մլրդ:
Դիտում՝ 4557
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW