Անկանխիկ թեյավճարները Ռուսաստանում նոր թափ կհավաքեն

17.02.2021 | 09:48 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Ալֆա-բանկ #Netmonet #թեյավճար
Ալֆա-բանկը շուտով կդառնա բանկային քարտով թեյավճարներ թողնելու հնարավորությամբ Ռուսաստանի խոշոր ընկերություններից մեկի՝ Netmonet-ի միակ սեփականատերը, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Ալֆա-բանկի մամուլի կենտրոնի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել հնարավոր գործարքը, սակայն նշել է, որ բանկը «անընդհատ փնտրում է նոր գործընկերների, հատկապես ֆինտեխների շրջանում՝ շուկայում հաճախորդներին լավագույն նորարարական ծառայություններ մատուցելու համար»:

Netmonet-ի համասեփականատեր Գեորգի Վիսոցկին էլ ասել է Forbes-ին, որ «ընկերությունը պատրաստվում է ներդրումային գործարքի» եւ նախատեսում է այն ավարտել մինչեւ փետրվարի վերջ՝ հրաժարվելով այլ մանրամասներ քննարկել:

Netmonet ծառայությունը գործարկվել է 2019-ի կեսերին: Առաջին 3,5 ամիսների ընթացքում մոտ 200 հաստատություն Մոսկվայում եւ շրջաններում միացել էին ծառայությանը: Մեկ տարվա աշխատանքի արդյունքում Netmonet-ի հետ համագործակցող հաստատությունների թիվը հասել է 750-ի: Մատուցողներին թեյավճարը հասցնելու համար Netmonet-ը 5% միջնորդավճար է վաստակում:



Banks.amհիշեցնում է, որ անցած տարվա ամռանը Mastercard վճարային համակարգը Etiquette հարթակի հետ համատեղ Ռուսաստանում գործարկել էր անկանխիկ թեյավճարների ծառայություն: Դրանց հիմքում՝ Mastercard Transfer HUB հատուկ խելացի հարթակն է, որի օգնությամբ Ռուսաստանում արդեն իրագործվել են դրամական փոխանցումների մի շարք նախագծեր։ Որպես էկվայեր հանդես է եկել Money.mail.ru-ն։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 14771
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW