Visa միջազգային վճարային համակարգը «Ալիսայի» («Յանդեքսի» ձայնային օգնական) միջոցով ռեստորաններում ու սրճարաններում գնումների դիմաց ձայնի օգնությամբ վճարման ծառայություն է գործարկել: Ինչպես հաղորդում է RBC-ն, նոր տեխնոլոգիան սկսել է աշխատել Մոսկվայի 32 ռեստորաններում եւ սրճարաններում: Նախագիծն իրագործվում է Bartello սննդի եւ խմիչքների առաքման ծառայության հետ համատեղ: «Յանդեքս.Երկխոսություններ» հարթակի հիման վրա մշակված ծառայությունը հնարավորություն է տալիս անհպում կերպով սնունդ եւ խմիչք պատվիրել ռեստորաններում, ինչպես նաեւ անհպում վճարել դրանց դիմաց եւ թողնել թեյավճար՝ չսպասելով մատուցողին: 28.07.2020 | 10:43 Mastercard-ն անկանխիկ թեյավճարների ծառայություն է գործարկել Ռուսաստանում Ձայնի միջոցով պատվեր կատարելու եւ վճարելու համար ռուսաստանյան յուրաքանչյուր բանկի քարտապան պետք է խնդրի «Ալիսա» ձայնային օգնականին սմարթֆոնի կամ պլանշետի վրա կանչել Bartello հմտությունը (այսպես են կոչվում «Ալիսայի» օպցիաները): Այնուհետեւ «Ալիսան» կհարցնի՝ որ հաստատությունում է գտնվում հաճախորդը, ինչ է նա ցանկանում պատվիրել եւ կընդունի վերջինիս պատվերը, որը կփոխանցվի ռեստորանի խոհանոց: Պատվերը վճարելու համար սմարթֆոնի էկրանին կբացվի պաշտպանված էջ, որտեղ առաջին օգտագործման դեպքում անհրաժեշտ կլինի մուտքագրել քարտի տվյալները: Դրանից հետո «Ալիսան» կխնդրի ստեղծել կոդավորված բառ, որի օգնությամբ հետագայում կհաստատվի վճարման կատարումը:Ինչպես պարզաբանել է Visa-ի ներկայացուցիչը, տեխնոլոգիան կենսաչափության հետ կապված չէ: Իր խոսքով՝ ձայնային վճարումները դեռեւս տարածված չեն շուկայում. սմարթֆոններ արտադրողները չեն ներդնում հատուկ նույնականացուցիչ, որով հնարավոր կլինի հաստատել վճարումը (սովորաբար նման նույնականացուցիչ է հանդիսանում կոդը, մատնահետքը կամ դեմքի լուսանկարը): Տվյալ դեպքում նույնականացում կիրականացնի Bartello-ն:Visa-ի տվյալներով՝ վերջին երեք տարվա ընթացքում հետաքրքրությունը ձայնային օգնականների նկատմամբ ավելացել է երկու անգամ. աշխարհում ձայնային օգնականներով տարբեր ծառայություններ օգտագործում է 30%-ից ավել սպառողներ, իսկ դրանց օգնությամբ գնումներ է կատարում 10%-ը: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 14171