Ամիօ բանկն իր գործունեության առաջին օրվանից ձեւավորել է թիմ, որը միավորում է տարբեր ոլորտների փորձն ու նորարարական մտածողությունը։Բանկն, ամփոփելով իր գործունեության երկրորդ տարին, հրապարակում է նաեւ Ամիօ թիմին միացած տաղանդների թիվը։Այս կարճ ժամանակահատվածում բանկի թիմին միացել է ավելի քան 500 մասնագետ, եւ նրանց ընտրությունը պատահական չի եղել:«Ամիօ բանկը վստահ է՝ հաջողությունը սկսվում է մարդկանցից եւ դա ամրագրված է բանկի արժեքներում։ Ամիօն ներգրավել է հայկական աշխատաշուկայի լավագույն մասնագետներին, որոնց մի մասը եկել է բանկային համակարգից, իսկ մյուսները՝ տեխնոլոգիական, մարքեթինգային, բիզնեսի զարգացման, հաճախորդների փորձի եւ այլ ոլորտներից։ Այս բազմազան փորձը դարձրել է Ամիօն ավելի ճկուն, պրոգրեսիվ, ստեղծագործ եւ արագ արձագանքող։Բանկային փորձառությունը կարեւոր է, բայց բավարար չէ նոր չափանիշներ ստեղծելու համար։ Ամիօ բանկը բարձր է գնահատում այլ ոլորտների գիտելիքը եւ մտածողության բազմազանությունը, քանի որ հենց դա է թույլ տվել կարճ ժամանակում հասնել այնպիսի առաջընթացի, որը սովորաբար տարիներ է պահանջում»,- ասված է հաղորդագրության մեջ։Այստեղ տարբեր ոլորտներից եկած մասնագետները խոսում են նույն լեզվով՝ զարգացման եւ փոփոխության լեզվով։ Այս մոտեցումն արդեն տվել է իր արդյունքները․● Ամիօ բանկը ձեւավորել է հաճախորդակենտրոն ծառայությունների նոր մշակույթ,● Թվային արտադրանքները դարձել են ավելի հասանելի եւ պարզ,● Բանկի աշխատանքային միջավայրը դարձել է բաց, ստեղծագործ եւ զարգացող թիմի հետաքրքիր օրինակ։«Ամիօ բանկի թիմը շարունակում է աճել՝ պահելով նույն սկզբունքը՝ ներգրավել լավագույններին ոչ միայն CV-ով, այլեւ մտածողությամբ։Ծանոթացեք Ամիօ բանկի ազատ հաստիքներին այստեղ եւ դարձեք ամենապրոգրեսիվ բանկի մի մասը»,- եզրափակել են բանկում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 1464