Հայէկոնոմբանկը մեծ սիրով եւ ոգեւորությամբ ստանձնել է «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթի գլխավոր հովանավորությունը: Թբիլիսի մեկնելուց առաջ բանկը նախաձեռնել էր հանդիպում Հայաստանի պատվիրակի՝ 12-ամյա Ալբերտ Արմենակյանի հետ` եւս մեկ անգամ հիացմունք հայտնելու եւ հաջողություն մաղթելու համար:«Այս ստեղծագործությունը ոչ մեկին անտարբեր չի թողնում, եւ մենք եւս բացառություն չենք: Մենք անչափ ոգեւորված ենք այս ստեղծագործությամբ եւ առավել քան վստահ ենք, որ Ալբերտը մեծ հաջողություն է ունենալու: Հայէկոնոմբանկի ղեկավարությունն ու անձնակազմը շատ ուրախ են սատարել Ալբերտին այս կարեւոր ճանապարհին:Բառերով դժվար է նկարագրել, թե որքան բարություն, ջերմություն ու լույս կա Ալբերտի մեջ: Մենք հավատում ենք, որ Հայաստանն այս տարի ունի հաջողելու բոլոր նախադրյալները: Եվ ի սրտե հաջողություն ենք մաղթում Ալբերտին եւ Առաջին ալիքի թիմին»,- նշել է Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը: Հանդիպմանը մասնակցած երեխաները մեծ ոգեւորությամբ իրենց հարցերն ուղղեցին Ալբերտին. նրանք հիացած էին Ալբերտի աշխատասիրությամբ, վճռականությամբ եւ դրական էներգիայով: Տաղանդավոր տղան խորհուրդ տվեց երեխաներին երբեք չհանձնվել, եթե կա երազանք, եւ ամեն ինչ անել նպատակին հասնելու համար: Երեխաները նաեւ նվերներ էին պատրաստել Ալբերտի համար: Նրանցից մեկը, երգից եւ տեսահոլովակից ոգեշնչված, նվեր-կտավ էր պատրաստել: Մյուսն իր հետ Բանկի խորհրդանշական արջուկն էր բերել՝ հույսով, որ այն կօգնի Ալբերտին հաջող ելույթ ունենալ: Երեխաներն Ալբերտի հետ միասին Brave Heart երգից մի հատված երգեցին՝ անկեղծորեն ոգեւորելով նրան եւ համոզմունք հայտնելով, որ այս տարի Հայաստանը հաղթելու է Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում:Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 3502