Revolut-ը Ultra-Premium բիզնես քարտ կթողարկի

08.12.2025 | 11:01 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Revolut-ը մեկնարկել է ultra-premium Titan բիզնես քարտը գնելու ցանկացողների համար գրանցումը։

Արագ զարգացող ընկերությունների համար մշակված քարտը աշխատում է Visa-ի հարթակում եւ համատեղում առաջադեմ ծախսերի կառավարման գործիքները պրեմիում առավելությունների հետ ճանապարհորդության եւ lifestyle ծառայությունների ոլորտներում։

Առավելությունների թվում յուրաքանչյուր գնման դիմաց 1:1 հարաբերակցությամբ RevPoints միավորների ավելացումն է, ամսական 10 ԳԲ գլոբալ բջջային ինտերնետի տրամադրումը, WeWork, Perplexity, Masterclass եւ NordVPN ծառայությունների պրեմիում բաժանորդագրությունները։

Titan քարտը Մեծ Բրիտանիայից հաճախորդների համար հասանելի կլինի հաջորդ տարվա սկզբից՝ ամսական գինը կկազմի 65 ֆունտ + ԱԱՀ։

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 262
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW