Շվեյցարական BlueOrchard Finance Ltd-ի կողմից կառավարվող BlueOrchard Microfinance Fund-ի հետ համագործակցության շրջանակում Evocabank-ը ներգրավել է 20 մլն ԱՄՆ դոլար` ուղղված Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) վարկավորման ծավալների ավելացմանը եւ ֆինանսական հասանելիության բարձրացմանը։Հաղորդագրությունում նշվում է, որ սա Evocabank-ի առաջին համագործակցությունն է BlueOrchard-ի հետ: Այս գործընկերության արդյունքում կընդլայնվի Բանկի միջազգային ֆինանսական գործընկերային ցանցը, կապահովվի արտաքին ֆինանսավորման դիվերսիֆիկացիա, իսկ ՄՓՄՁ հաճախորդների համար կստեղծվեն էլ ավելի մրցունակ վարկային պայմաններ։«BlueOrchard-ի հետ այս համագործակցությունը կարեւոր քայլ է մեր ռազմավարական նպատակների իրականացման համար։ Այն կընդլայնի բանկի ներգրավվածությունը ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորման մեջ՝ թույլ տալով առաջարկել առավել շահավետ եւ ճկուն ֆինանսական լուծումներ մեր բիզնես հաճախորդներին»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։«Evocabank-ի հետ համագործակցությունը եւ վարկի տրամադրումը արժեքավոր գործընկերային հարաբերությունների սկիզբն են: Այս համագործակցությունը կրկին հաստատում է BlueOrchard-ի պատրաստակամությունը նպաստել ՄՓՄՁ-ների ընդլայնմանը եւ երկրում ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարելավմանը: Մենք համոզված ենք, որ համատեղ ջանքերով մենք կօգնենք Հայաստանում հզորացնելու ձեռնարկատիրական գործունեությունը եւ ամրապնդելու կայուն զարգացումը»,- հավելել է BlueOrchard-ի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Միջին Արեւելքի երկրների Ներգրավման ստորաբաժանման ղեկավար Կասպարս Դելինը: Tweet Դիտում՝ 269