Երեւանում կանցկացվի «Unibank Cup» ֆուտզալի միջազգային մրցաշար

08.12.2025 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Unibank Cup #ֆուտզալ #մրցաշար
Ամանորին ընդառաջ սպասվում է վառ մարզական իրադարձություն․ Երեւան կժամանեն ֆուտզալի թիմեր՝ մասնակցելու միջազգային ընկերական մրցաշարին։

2025թ.-ի դեկտեմբերի 20-24-ը՝ Յունիբանկի աջակցությամբ, կանցկացվի «Unibank Cup» միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի եւ Ղրղըզստանի հավաքականները։ Մրցաշարի կազմակերպիչն է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան։ Հանդիպումները տեղի կունենա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

«Unibank Cup»-ի անցկացումը` Յունիբանկի կողմից երկրում պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը եւ առողջ ու ակտիվ ապրելակերպի խթանմանն ուղղված նախաձեռնությունների շարունակությունն է։ Բանկը հանդիսանում է ֆուտզալի Հայաստանի գործող փոխչեմպիոն՝ Unisport ակումբի գլխավոր հովանավորը։ Բարձրագույն խմբի ընթացիկ մրցաշրջանում Unisport-ն արդեն հինգերորդ անընդմեջ հաղթանակն է տոնում՝ ուրախացնելով իր երկրպագուներին:

Յունիբանկը նաեւ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ոսկե հովանավորն է:

«2026թ.-ին Յունիբանկը կշարունակի աջակցել մարզիկներին՝ իրենց նպատակներին հասնելու ճանապարհին, ինչպես նաեւ կնպաստի տարբեր մարզաձեւերի զարգացմանը՝ ֆուտբոլ, ֆուտզալ, ըմբշամարտ, հեծանվասպորտ, ձյուդո եւ ժայռամագլցում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 318
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW