WhatsApp-ն էլեկտրոնային վճարումներ է գործարկում
16.06.2020 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ Facebook

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Facebook-ի հիմնադիր եւ ղեկավար Մարկ Ցուկերբերգը պարզաբանել է, որ հավելվածի նոր հնարավորություններն առաջինը կարող են գնահատել Բրազիլիայի օգտատերերը։
«Այսօր մենք սկսում ենք վճարումներ գործարկել WhatsApp-ի օգտատերերի համար Բրազիլիայում։ Գումար ուղարկելն ու ստանալը նույնքան հեշտ կլինի, որքան լուսանկարների փոխանակումը։ Մենք նաեւ հնարավորություն կտանք փոքր բիզնեսին վաճառքներ իրականացնել անմիջապես WhatsApp-ում»,- նախօրեին Facebook-ի իր էջում գրել է Մարկ Ցուկերբերգը։
Ցուկերբերգը մանրամասնել է, որ նոր ծառայությունը կիրագործվի անցյալ տարի նոյեմբերին ներկայացված Facebook Pay առցանց վճարումների համակարգի հիման վրա։ Նրա խոսքով՝ բրազիլական կողմից իր ընկերության գործընկեր են հանդիսանում Banco do Brasil խոշորագույն պետական բանկը, Nubank առեւտրային բանկը, Sicredi սպառողական կոոպերատիվը եւ Cielo վճարային համակարգերի ազգային օպերատորը։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: