Ներկայացվել է Facebook Pay նոր վճարային համակարգը

13.11.2019 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Facebook Pay
Facebook սոցիալական ցանցը ներկայացրել է Facebook Pay նոր վճարային համակարգը, որը տրամադրում է օգտատերերին «հարմարավետ եւ անվտանգ վճարելու տարբերակ» Facebook-ի, Messenger-ի, Instagram-ի եւ WhatsApp-ի միջոցով:

Ինչպես նշվում է ընկերության բլոգում, Facebook Pay-ի օգնությամբ օգտատերերը կարող են ավելացնել իրենց համար նախընտրելի վճարման միջոցը, օգտագործել այն հավելվածներում վճարումներ եւ գնումներ կատարելու համար, ինչպես նաեւ հետեւել վճարումների պատմությանը:

Facebook Pay-ը հնարավորություն կտա օգտատերերին վճարումներ կատարել դեբետային, վարկային քարտերի կամ PayPal-ի օգնությամբ:

«Facebook Pay-ը հանդիսանում է մեր ընթացիկ աշխատանքի մի մասը, որպեսզի մեր հավելվածներում առեւտուրը մարդկանց համար դառնա ավելի հարմարավետ, հասանելի եւ անվտանգ: Մենք հավատում ենք, որ կարող ենք օգնել բիզնեսին աճել եւ ընդլայնել համացանցում ապրանքներ գնելու եւ վաճառելու հնարավորությունները մարդկանց համար ամբողջ աշխարհում: Մենք կշարունակենք զարգացնել Facebook Pay-ը եւ փնտրել միջոցներ, որպեսզի դարձնենք այն ավելի արժեքավոր մեր հավելվածների օգտատերերի համար»,- նշված է Facebook-ի բլոգում:

Արդեն այս շաբաթ նոր վճարային համակարգը կգործարկվի ԱՄՆ-ում՝ ի սկզբանե միայն Facebook-ում եւ Messenger-ում: Հետագայում վճարային համակարգը հասանելի կլինի նաեւ այլ երկրներում եւ այլ հավելվածների համար:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 16082

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW