Մեծ Բրիտանիայում գործարկվել է App Store բաց բանկինգի համար
10.06.2020 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://ibsintelligence.com/

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, OBIE-ն զբաղվում է ծրագրային ապահովման, մանրածախ բանկային սպասարկման հատվածում մրցակցության սկզբունքների կառավարման եւ պահպանման համար ստանդարտների ձեւավորմամբ: Կազմակերպության գործառույթների մեջ է մտնում նաեւ բաց բանկինգի կայացման հարցը. OBIE-ն ստեղծում է պայմաններ Մեծ Բրիտանիայում տեխնոլոգիայի տարածման համար:
OBIE-ի կողմից ձեւավորված App Store-ի շրջանակում շուկայի մասնակիցներին առաջարկվում է ընտրել ֆինանսական պրոդուկտներ մի շարք չափորոշիչներով, օրինակ՝ վարկավորման կամ բյուջետավորման ծառայությունների առկայությամբ: Հարթակի օգնությամբ մասնավոր օգտատերերը եւ ընկերությունները կկարողանան ընտրել իրենց հարցումներին համապատասխան գործիքներ բաց բանկինգի ձեւաչափում աշխատելու համար:
Հարթակն արդեն աշխատում է: Բոլոր գործիքները դասակարգված են երեք խմբի՝ օգտատերերի եւ բիզնեսի համար, ինչպես նաեւ տեխնիկական ծառայություններ: Նյութը պատրաստելու պահին հարթակում հրապարակված է բաց բանկինգի հետ աշխատելու 58 առաջարկ: Օրինակ, Barclays ֆինանսական կոնգլոմերատի հավելվածը:
App Store-ի օգնությամբ OBIE-ի մասնագետները նախատեսում են բարձրացնել բրիտանական շուկայի մասնակիցների տեղեկացվածությունը բաց բանկինգի համար նախատեսված գործիքակազմի հետ աշխատելու հնարավորությունների մասին:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: