Ռուսաստանում բացվել է առանց վաճառողների առաջին խանութը

20.05.2020 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Սբերբանկ #Visa #«Ազբուկա Վկուսա»
Սբերբանկը Visa միջազգային վճարային համակարգի եւ «Ազբուկա Վկուսա» («Азбука Вкуса») պարենային ապրանքների սուպերմարկետների ցանցի հետ համատեղ Մոսկվայում գործարկել է առանց դրամարկղերի եւ վաճառողների խանութ՝ հագեցած  համակարգչային տեսողական համակարգով:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է ընկերությունների համատեղ մամուլի հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ ասված է, որ նոր ծառայությունից օգտվելու համար գնորդին անհրաժեշտ է ներբեռնել Սբերբանկի Take&Go մոբայլ հավելվածը եւ գրանցվել այնտեղ՝ կապելով իր օգտահաշվին Visa բանկային քարտը:


Խանութի մուտքի մոտ անհրաժեշտ է սքանավորել QR կոդը, ինչից հետո կարելի է խանութի դարակից վերցնել անհրաժեշտ ապրանքներն ու դուրս գալ: Գումարը քարտից կգանձվի ավտոմատ կերպով:

Այս տեխնոլոգիան առայժմ փորձարկվում է փակ ռեժիմով՝ սահմանափակ քանակությամբ հաճախորդների շրջանում, իսկ խանութը գտնվում է Moscow-City բիզնես կենտրոնում: Մեկ ամսվա ընթացքում նոր ծառայությունը կարող են փորձարկել բոլոր ցանկացողները:

Ռուսաստանում Visa-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Բերների կարծիքով՝ նոր ծառայությունը մոտ ապագայում պահանջված կլինի, քանի որ Ռուսաստանում սպառողների կողմից մեծ պահանջարկ կա նորարարական վճարային լուծումների նկատմամբ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 22685

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW