Amazon-ը բացել է աշխարհում առաջին ավտոմատացված սուպերմարկետը

23.01.2018 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Amazon Go
Amazon-ն ԱՄՆ Սիեթլ քաղաքում բացել է աշխարհում առաջին ավտոմատացված սուպերմարկետը՝ Amazon Go, որն աշխատում է առանց դրամարկղերի եւ վաճառողների:

Ընկերությունը սուպերմարկետում օգտագործել է նույն տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են անօդաչու մեքենաներում:

Ինչպես հայտնում է «Վեդոմոստի»-ն, պտտադռնակի միջոցով խանութ մտնելու համար անհրաժեշտ է սմարթֆոն՝ Amazon-ի համապատասխան հավելվածով: Դրանից հետո գնորդը կարող է վերցնել իրենց անհրաժեշտ ապրանքները, դրանք դնել հատուկ պայուսակում եւ լքել տարածքը:


Դարակների վրա տեղադրված սքաներների օգնությամբ գնումների ընդհանուր արժեքն ավտոմատ կերպով գանձվում է օգտատիրոջ հաշվից՝ հավելվածի միջոցով: Կարելի է նաեւ հրաժարվել ապրանքից՝ այն հետ դնելով դարակի վրա:

Amazon-ի ավտոմատացված խանութը փորձնական ռեժիմով բացվել էր դեռեւս մեկ տարի առաջ, սակայն միայն ընկերության աշխատակիցների համար, իսկ օրերս այն դռները բացել է նաեւ բոլոր սպառողների համար: Amazon-ը դեռ չի հայտնում նոր ավտոմատացված խանութներ բացելու իր մտադրության մասին:



The New York Times-ի թղթակիցը, խանութից ստացած տպավորությունները համեմատել է «շոփլիֆթինգ»-ի՝ խանութի դարակներից աննկատ գողություն կատարելու հետ, քանի որ հաճախորդը վճարում չի կատարում եւ չի առնչվում անձնակազմի հետ: «Սակայն այս տպավորությունը տեւում է մի քանի րոպե, մինչեւ չի հայտնվում Amazon-ի էլեկտրոնային չեքը»:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 17955
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW