FSB. BigTech-ը կարող է սպառնալ ֆինանսական կայունությանը
12.02.2020 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://cryptohamster.org/

Ինչպես հաղորդում է Plusworld.ru-ն, Ֆինանսական կայունության խորհրդի (FSB - Financial Stability Board) զեկույցում նշվում է, որ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների մասնակցությունը ֆինանսական հատվածի աշխատանքներում հնարավորություններ է բացում նորարարությունների ավելի լայն ներդրման, դիվերսիֆիկացիայի եւ ֆինանսական ծառայությունների արդյունավետության բարձրացման համար:
«Սակայն BigTech-ը կարող է նաեւ սպառնալիք ներկայացնել ֆինանսական կայունությանը»,- ասված է զեկույցում:
Կարգավորիչներին ավելի շատ անհանգստացնում է տեխնոլոգիական հսկաների ընդլայնման ունակությունը եւ, վերջին հաշվով, շուկայում գերիշխող դերը, նկատի ունենալով նրանց էական ռեսուրսներն ու հաճախորդների տվյալներին լայն հասանելիությունը:
FSB-ն զգուշավոր ենթադրություն է անում, որ BigTech-ի նկատմամբ ստիպված կլինեն փոխել կանոնները, որոնք ավելի վաղ ընդունվել էին Open Banking-ի ուղղության համար: Վերջիններս պարտադրում են ընկերություններին փոխանակվել հաճախորդների տվյալներով արտաքին մատակարարների հետ, որպեսզի հավասար պայմաններ ապահովեն բանկերի եւ փոքր ֆինտեխ ստարտափների համար:
«BigTech-ի ունակությունը՝ օգուտ քաղել հաճախորդների մասին տվյալների օգտագործումից, հարց է բարձրացնում այն մասին, թե կարող են արդյոք կարգավորիչները դիտարկել այդ ներուժը, որպեսզի խրախուսեն տվյալների փոխանակումը տարբեր խաղացողների միջեւ, որոնք մասնակցում են ֆինանսական ծառայությունների տրամադրմանը: Դա կարող է խթանել մրցակցության զարգացումը եւ շուկայի մասնակիցների համար հավասար պայմանների ապահովումը»,- արձանագրում է FSB-ն:
FSB-ում կարծում են, որ կարգավորիչ եւ վերահսկիչ մարմինները չպետք է նաեւ մոռանան գործող ընկերությունների բիզնես մոդելների կայունության եւ կենսունակության ապահովման մասին:
Նմանապես, արտաքին ամպային ծառայությունները ստեղծում են մի շարք գործառնական, կառավարչական եւ վերահսկողական գործոններ, որոնք, FSB-ի կարծիքով, եւս անհրաժեշտ է հաշվի առնել, հատկապես անդրսահմանային համատեքստում՝ կապված ԱՄՆ-ում BigTech-ների (Amazon, Google եւ Microsoft) պոտենցիալ համակենտրոնացման հետ:
«Չնայած այն հանգամանքին, որ ֆինանսական կայունության անմիջական ռիսկեր՝ պայմանավորված ֆինանսական հաստատությունների կողմից ամպային ծառայությունների օգտագործմամբ, կարծես թե չկան, այնուամենայնիվ, FSB-ն շարունակում է զգոնություն դրսեւորել, ինչը վկայում է տեղեկատվության փոխանակման նորմատիվային իրավական ստանդարտների հետագա գնահատման նպատակահարմարության եւ ամպային ծառայությունների մատակարարների միջեւ գործառնական փոխգործակցության մասին»,- գրում է պարբերականը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: