Google-ը կզբաղվի բանկինգով

14.11.2019 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Google #Сaesar Sengupta #Cache
Google-ը կդառնա Սիլիկոնյան հովտի վերջին հսկան, որը դուրս կգա ֆինանսական շուկա՝ իր հաճախորդներին հնարավորություն տալով բացել հաշվարկային հաշիվներ:

Այս մասին The Wall Street Journal պարբերականին պատմել է Google-ի փոխնախագահ Ցեզար Սենգուպտան (Сaesar Sengupta):

Cache աշխատանքային անվանումով նախագիծը կներկայացվի արդեն հաջորդ տարի, իսկ հաշիվները կկառավարի Citigroup Inc.-ը եւ վարկային միությունը Ստենդֆորդի համալսարանից:


Ցեզար Սենգուպտան ընդգծել է, որ Cache-ը կտարբերվի մյուս նախագծերից նրանով, որ Google-ը չի փորձի «վերմակը միայն իր վրա քաշել»: Նա նշել է, որ նախագծից կշահեն բոլորը՝ ե՛ւ բանկերը, ե՛ւ սպառողները, ե՛ւ տեխնոլոգիական հսկան:


«Մեր մոտեցումը հիմնված է բանկերի եւ ֆինանսական համակարգի հետ համագործակցության վրա: Հնարավոր է, որ սա ավելի երկար ճանապարհ է, սակայն ավելի հուսալի է»,- ասել է նա:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 15269
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW