Apple-ը կրեդիտ քարտ է ներկայացրել
26.03.2019 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://www.valuewalk.com/

Ինչպես հաղորդում է Rusbase բիզնես պորտալը, Apple Card-ը հասանելի կլինի ինչպես վիրտուալ, այնպես էլ ֆիզիկական ձեւաչափով: Միաժամանակ, Apple-ը վստահեցնում է, որ այն չի հավաքագրելու օգտագործողների գնումների մասին տվյալները:
Վիրտուալ Apple Card-ից հնարավոր կլինի օգտվել ամենուր, որտեղ ընդունում են Apple Pay-ով վճարումներ: Քարտը ներկառուցված կլինի Apple Wallet հավելվածում եւ հնարավորություն կտա յուրաքանչյուր գնումից ստանալ 2%-ի չափով քեշբեք (3%՝ Apple-ի արտադրանքի դեպքում):
Ցանկության դեպքում հնարավոր է քարտը ստանալ նաեւ ֆիզիկական ձեւաչափով: Քարտի վրա նշված չեն լինի համարը, գործողության ժամկետը եւ CVV-ն (Card Verification Value/Code): Այդ տվյալները կպահվեն էլեկտրոնային դրամապանակի հավելվածում: Ֆիզիկական քարտի դեպքում քեշբեքն ավելի քիչ կլինի՝ 1%՝ 2%-ի փոխարեն:
Միաժամանակ, Lenta.ru-ն տեղեկացնում է, որ քարտը կաշխատի միայն ԱՄՆ տարածքում. դրա սահմաններից դուրս քարտի հայտնվելու մասին մամուլի ասուլիսում որեւէ բան չի նշվել:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: