Ֆինտեխն ու BigTech-ը կարող են էապես փոխել ֆինանսական աշխարհը

01.03.2019 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#FSB #Ֆինտեխ #BigTech
Ֆինանսական կայունության խորհրդի (FSB - Financial Stability Board) փորձագետները ֆինանսական տեխնոլոգիաների (ֆինտեխ) շուկայի ուսումնասիրություն են կատարել՝ գնահատելով ոլորտի զարգացման հնարավոր հետեւանքները ֆինանսական կայունության վրա:

Banks.am-ը նշում է, որ FSB-ն միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակը համաշխարհային ֆինանսական կայունության ոլորտում թույլ տեղերի բացահայտումն է ու այդ բնագավառում կարգավորիչ եւ վերահսկող քաղաքականության մշակումն ու կիրառումը:

Ըստ հետազոտության՝ ֆինտեխը՝ որպես տեխնոլոգիական նորարարություն, կարող է հանգեցնել նոր բիզնես մոդելների, հավելվածների եւ գործընթացների հայտնվելուն, որոնք էական ազդեցություն կունենան ֆինանսական ծառայությունների տրամադրման վրա:

«Տեխնոլոգիական նորարարությունները մեծ հեռանկարներ ունեն ֆինանսական ծառայությունների մատուցման համար՝ շուկային ավելի հասանելի լինելու, տրամադրվող պրոդուկտների տեսականու ընդլայնման, հարմարավետության ապահովման, ինչպես նաեւ հաճախորդների համար ծախսերի նվազեցման ներուժի տեսանկյունից: Միաժամանակ, շուկայի նոր մասնակիցները, մասնավորապես՝ ֆինտեխ ընկերությունները եւ տեխնոլոգիական հսկաները (BigTech), կարող են էապես փոխել ֆինանսական ծառայությունների մատակարարների աշխարհը»,- նշվում է հետազոտությունում:


FSB-ի փորձագետները կարծում են, որ մեծ մրցակցությունն ու վարկավորման, վճարումների, ապահովագրության, առեւտրի եւ ֆինանսական ծառայությունների այլ ոլորտներում բազմազանությունը կարող է ստեղծել ավելի արդյունավետ եւ կայուն ֆինանսական համակարգ:

«Ամեն դեպքում, սրված մրցակցությունը կարող է նաեւ «ճնշում գործադրել» ֆինանսական հաստատությունների շահութաբերության վրա, ինչը կարող է հանգեցնել նրան, որ թոփ մենեջերները դիմեն լրացուցիչ ռիսկերի՝ մարժան պահպանելու համար: Ավելին, BigTech-ը կարող է անդրադառնալ ֆինանսական կայունության վրա եւ ավելի մեծ կախվածություն առաջացնել երրորդ կողմերից, օրինակ՝ ամպային ծառայություններից»,- ասված է հետազոտության մեջ:

FSB-ն նշում է որոշ առանցքային դրույթներ, որոնք բնորոշում են կապը տեխնոլոգիական նորարարությունների եւ շուկայի կառուցվածքի միջեւ.

- Ներկայում, գործող ֆինանսական հաստատությունների եւ ֆինտեխ ընկերությունների միջեւ հարաբերությունները մեծամասամբ փոխլրացնում են միմյանց՝ ապահովելով համագործակցության համար հնարավորություն:

- BigTech-ի մրցակցային ազդեցությունը կարող է լինել ավելին, քան ֆինտեխ ընկերություններինը, քանի որ BigTech հսկաները, որպես կանոն, ունեն հաճախորդների լայն եւ կայացած ցանցեր, իսկ բրենդները վայելում են մեծ ճանաչում ու վստահություն:

- Ներկայում ֆինանսական հաստատությունները հիմնական գործարքների ժամանակ բավական քիչ են օգտվում երրորդ կողմերի տվյալների փոխանցման ծառայությունների մատուցումից (օր.՝ տվյալների տրամադրում, ամպային պահեստավորում եւ վերլուծություն, ինչպես նաեւ ֆիզիկական միացում): Այդուհանդերձ, այս ամենը պահանջում է իշխանությունների մշտական ուշադրությունը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 17179
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW