«Տինկոֆ»-ը մշակել եւ տեղադրել է Մոսկվայում առաջին ամբողջովին թվային բանկոմատը, որը կրում է «Կեշա» անվանումը:«Այս մոդելն իրենից ներկայացնում է բանկային տեխնիկայի զարգացման նոր փուլ եւ այսօրվա դրությամբ հանդիսանում է ամենանորարարականը ռուսաստանյան շուկայում»,- նշված է հաղորդագրությունում:«Կեշա»-ի հիմնական առանձնահատկությունն է ռուսաստանյան շուկայի համար էկրանի ռեկորդային չափը՝ 32 դյույմ, 4K տարլուծումով: Բանկոմատը չունի ստեղնաշար՝ PIN կոդի մուտքագրման համար բանկոմատում օգտագործվում է սենսորային էկրանով Pin-on-Glass տեխնոլոգիան: 11.12.2019 | 12:52 «Տինկոֆ»-ը գործարկել է առաջին սուպերհավելվածը Ռուսաստանում Այն նաեւ առաջին բանկոմատն է ռուսաստանյան շուկայում, որը չի տպում թղթային կտրոններ. անհրաժեշտության դեպքում հաճախորդը կարող է ստանալ կտրոնը սմարթֆոնի միջոցով:«Տինկոֆ»-ի թվային բանկոմատն ունի հաճախորդներին ծանոթ բոլոր գործառույթները. անհպում քարտերով, հեռախոսով, QR կոդով կանխիկի մուտքագրում եւ ստացում: Բանկոմատը կարող է նաեւ գործարքներ իրականացնել հաճախորդների կենսաչափական տվյալների հիման վրա: 08.04.2019 | 09:44 «Տինկոֆ»-ը սուպեր համակարգիչ է ստեղծել «Շուկայում եղած մոդելները մեզ չէին բավարարում իրենց բնութագրերով, մենք ուզում էինք հաճախորդներին տալ լավագույն որակը, այդ իսկ պատճառով որոշեցինք մշակել մեր բանկոմատը՝ ամենաարագը, տեխնոլոգիականը եւ հարմարավետը: Մենք արդեն տեղադրել ենք մեկ մոդել Մոսկվայում, շուտով դրանք կհայտնվեն նաեւ Ռուսաստանի այլ քաղաքներում»,- ասել է «Տինկոֆ»-ի վճարային համակարգերի տնօրեն, վարչության նախագահի տեղակալ Անատոլի Մակեշինը: Ներկա դրությամբ «Տինկոֆ»-ի բանկոմատային ցանցը ներառում է 1 000 սարքավորում ամբողջ Ռուսաստանում, մինչեւ 2020թ. առաջին եռամսյակի ավարտն այն կհամալրվի եւս 500-ով: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 24757