Բլոկչեյնով գործող հավելվածը կապահովագրի ֆերմերների ռիսկերը
07.12.2018 | 11:17 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://startupi.com.br

Ինչպես գրում է Financial times-ը, հավելվածը կգործի բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա՝ առանց ավելորդ թղթաբանության անհրաժեշտության եւ, ավանդական ապահովագրության համեմատ, բավական մատչելի պայմաններով:
Ապահովագրական համակարգին արդեն իսկ միացել է շուրջ 20 հազ. ֆերմեր Գանայից, Քենյայից եւ Ուգանդայից:
Ֆերմերներին հատուցումը կտրամադրվի ավտոմատ եղանակով՝ որոշակի պայմանների, օրինակ՝ 7 օր տեւող երաշտի դեպքում: Համակարգը կիրառում է բարձրորակ արբանյակային նկարներ՝ մթնոլորտային տեղումների եւ բույսերի աճի վերաբերյալ տվյալները հավաքագրելու համար:
WorldCover-ի հիմնադիր տնօրեն Քրիստոֆեր Շիհանի խոսքով՝ ապահովագրական վճարները կարող են փոխանցվել դրամական փոխանցումների հավելվածների միջոցով:
«Մեքենայական ուսուցման եւ բլոկչեյնի շնորհիվ մենք կարողանում ենք տվյալները բավական մատչելի կերպով հավաքագրել եւ առաջարկել բերքի ապահովագրության պարզ պրոդուկտ՝ $20-50 ապահովագրավճարով, որը հասանելի է տարեկան անգամ $3000 վաստակող ֆերմերին»,- նշել է Քրիստոֆեր Շիհանը՝ ընդգծելով, որ համակարգի պարզության շնորհիվ դրանից կարող են օգտվել նույնիսկ սահմանափակ գրագիտությամբ ֆերմերները:
Օբյեկտիվ տվյալների ավտոմատ հավաքագրումն արբանյակի միջոցով թույլ կտա խուսափել հնարավոր խարդախություններից եւ անճշտություններից:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: