Evocabank-ը տեղեկացնում է, որ EvocaTouch հավելվածը շարունակում է ավելացնել ֆունկցիոնալ հնարավորությունները:«Այսուհետ EvocaTouch հավելվածով 24/7 ռեժիմում հնարավոր է կատարել ավելի քան 200 տեսակի վճարումներ, որոնց թվում՝ առաքման ծառայությունների, ՃՈ, պետական վճարներ, ավտոկայանատեղի եւ ԱՊՊԱ վճարներ, սոցիալական ցանցերի վճարներ, ինչպես նաեւ համալրել էլեկտրոնային դրամապանակներ, առցանց խաղերի եւ բուքմեյքերների հաշիվներ»,- ասված է հաղորդագրությունում: 01.10.2018 | 11:09 Վազգեն Գեւորկյան. Evocabank-ը պատվով է լուծել մեկնարկային խնդիրները Բանկում ներկայացրել են վճարման երկու եղանակները՝- եթե հանդիսանում եք Evocabank-ի հաճախորդ՝ Evocabank-ի քարտով կամ այլ բանկի քարտը կցելով EvocaTouch հավելվածին,- եթե Evocabank-ի հաճախորդ չեք հանդիսանում՝ առանց քարտը կցելու՝մուտքագրելով քարտի տվյալները:«Այս դեպքում վճարում կատարելու համար անհրաժեշտ է EvocaTouch հավելվածից ընտրել անհրաժեշտ վճարումը եւ կատարել վճարումը՝ մուտքագրելով ցանկալի քարտի տվյալները: Ձեր վճարումը կհաստատվի հաշված վայրկյանների ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում: «Վճարման այս նոր գործիքի ներդրումով EvocaTouch հավելվածով հասանելի են դառնում վճարային տերմինալներով կատարվող գրեթե բոլոր վճարումները: Որպես MobileFirst բանկ՝ Evocabank-ը մշտապես նոր, հարմար եւ ժամանակը խնայող լուծումներ է առաջարկելու EvocaTouch հավելվածի օգտատերերին»,- նշել է Evocabank-ի Ծրագրավորման բաժնի պետ Մհեր Սահակյանը: Բանկում հիշեցրել են, որ Evocabank-ը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում Global Finance ամսագրի կողմից: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 5900