Global Finance հեղինակավոր ամսագիրը երկրորդ տարին անընդմեջ ճանաչել է Evocabank-ը Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում: Բանկում նշել են, որ հաղթողներն ընտրվել են խորհրդատվության, տեխնոլոգիաների եւ աութսորսինգի համաշխարհային առաջատար Infosys ընկերության գնահատողների կողմից:Ընտրությունը կատարվել է հետեւյալ չափանիշների հիման վրա՝ «թվային» հաճախորդների ներգրավման եւ սպասարկման հուսալի ռազմավարություն, թվային ծառայությունների ոլորտում հաճախորդների ներգրավում, «թվային» հաճախորդների թվաքանակի աճ, բանկային պրոդուկտների տիրույթի ընդլայնում, թվային նախաձեռնությունների արդյունքում ստացված զգալի օգուտների վկայություններ եւ վեբ կայքի ու դրա մոբայլ տարբերակի դիզայն եւ ֆունկցիոնալ բնութագրիչներ:«Թվային բանկինգը խորհրդանշում է ապագան»,- ասել է Global Finance ամսագրի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն: «Լավագույն թվային բանկ» մրցանակակիրները գիտակցում են դա եւ ցուցաբերում են անմնացորդ պատրաստակամություն` անդադար խթանել նորարարությունը կորպորատիվ եւ ֆիզիկական հաճախորդների համար նախատեսված ապրանքներում եւ ծառայություններում»,- հավելել է նա: Global Finance-ը հիմնադրվել է 1987թ., լույս է տեսնում ավելի քան 50 000 օրինակով եւ տարածվում 189 երկրում: Ամսագրի ընթերցողների բանակն ընդգրկում է կորպորատիվ եւ ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք պատասխանատու են բազմազգ ընկերություններում եւ ֆինանսական կազմակերպություններում ներդրումային եւ ռազմավարական որոշումների ընդունման համար: Ամսագրի կայքը՝ GFMag.com-ը, առաջարկում է ֆինանսական վերլուծություններ եւ հոդվածներ, որոնք հիմնվում են միջազգային ֆինանսական շուկաներում աշխատանքի 31-ամյա ժառանգության վրա: Global Finance ամսագրի գլխամասը Նյու Յորքում է, իսկ տարածաշրջանային գրասենյակները սփռված են աշխարհով մեկ: Global Finance ամսագիրը բանկերի եւ ֆինանսական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների շրջանում ընտրում է լավագույններին: Այդ մրցանակները համաշխարհային ֆինանսական հանրության համար դարձել են գերազանցության չափորոշիչ:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 5560