Evocabank-ը ճանաչվել է 2017թ. Լավագույն սպառողական թվային բանկը ՀՀ-ում

04.12.2017 | 10:24 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Evocabank #Global Finance
Global Finance հեղինակավոր ամսագիրը Evocabank-ը ճանաչել է 2017թ. Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում:

Բանկում նշել են, որ հաղթողներն ընտրվել են խորհրդատվության, տեխնոլոգիաների եւ աութսորսինգի համաշխարհային առաջատար Infosys ընկերության գնահատողների կողմից:

Ընտրությունը կատարվել է հետեւյալ չափանիշների հիման վրա՝ «թվային» հաճախորդների ներգրավման եւ սպասարկման հուսալի ռազմավարություն, թվային ծառայությունների ոլորտում հաճախորդների ներգրավում, «թվային» հաճախորդների թվաքանակի աճ, բանկային պրոդուկտների տիրույթի ընդլայնում, թվային նախաձեռնությունների արդյունքում ստացված զգալի օգուտների վկայություններ եւ վեբ կայքի ու դրա մոբայլ տարբերակի դիզայն եւ ֆունկցիոնալ բնութագրիչներ:

«Թվային բանկինգը դեռ կշարունակի զարգանալ, եւ այս տարվա հաղթողներն ապացուցում են բանկային պրոդուկտների, համակարգերի եւ ծառայությունների ոլորտում նորարարության անընդմեջության կարեւորությունը»,- ասել է Global Finance ամսագրի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն:

«Կորպորատիվ եւ մանրածախ հաճախորդները ակնկալում են նոր հեղափոխական լուծումներ, եւ այս տարվա հաղթողները հետեւողականորեն արդարացնում են այդ սպասումները»,- հավելել է նա:

Global Finance-ը հիմնադրվել է 1987թ., լույս է տեսնում ավելի քան 50 000 օրինակով եւ տարածվում 193 երկրում: Ամսագրի ընթերցողների բանակն ընդգրկում է կորպորատիվ եւ ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք պատասխանատու են բազմազգ ընկերություններում եւ ֆինանսական կազմակերպություններում ներդրումային եւ ռազմավարական որոշումների ընդունման համար:

Ամսագրի կայքը՝ GFMag.com-ը, առաջարկում է ֆինանսական վերլուծություններ եւ հոդվածներ, որոնք հիմնվում են միջազգային ֆինանսական շուկաներում աշխատանքի 30-ամյա ժառանգության վրա:

Global Finance ամսագրի գլխամասը Նյու Յորքում է, իսկ տարածաշրջանային գրասենյակները սփռված են աշխարհով մեկ: Global Finance ամսագիրը բանկերի եւ ֆինանսական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների շրջանում ընտրում է լավագույններին: Այդ մրցանակները համաշխարհային ֆինանսական հանրության համար դարձել են գերազանցության չափորոշիչ:  

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 33020
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW