Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամը բլոկչեյն կկիրառի

29.08.2018 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամ #բլոկչեյն
Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամն առաջարկում է ներդնել «խելացի» աշխատանքային պայմանագրեր, որոնք կկնքվեն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ:

Ինչպես գրում է «Իզվեստիա»-ն, հիմնադրամն այդպիսով տվյալների պահպանման եւ սպասարկման մեծ ծախսեր կկրճատի:


Պարբերականը նշում է, որ այս նպատակով մինչեւ տարեվերջ նախատեսվում է հիմնադրամի բոլոր տեղեկատվական համակարգերը համախմբել միասնական թվային բլոկչեյն հարթակում:

««Խելացի» պայմանագրերի ներդրումը հնարավորություն կտա ապագայում հրաժարվել պարտադիր թղթային ձեւակերպումից եւ անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռքի տակ ունենալ ցանկացած պահի»,- նշել են ՌԴ Կենսաթոշակային հիմնադրամում:


Բացի այդ, նոր համակարգը հնարավորություն կտա «քաղաքացիներին լրացուցիչ կերպով պաշտպանել անբարեխիղճ գործատուներից, որոնք աշխատանքային պայմանագրերը կնքում են օրենքի խախտումով»:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 9392

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW