2019-ից ՌԴ բանկերը կկարողանան բլոկչեյնի վրա հիմնված գործարքներ իրականացնել
06.07.2018 | 13:12 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ coincrispy.com

Ինչպես հաղորդում է «Իզվեստիա»-ն, փոփոխություններն առեւտրային գործարքի մասնակիցներին հնարավորություն կտան օգտագործել թվային ակրեդիտիվներն ու սմարթ պայմանագրերը, ինչը, ՖինՏեխ Ասոցիացիայի գնահատականով, զգալիորեն կարագացնի գործարքների կատարումն ու կնվազեցնի բանկերի ծախսերը միջինում 20%-ով:
Ռուսաստանի ԿԲ-ում կարծում են, որ թվային ակրեդիտիվը կկրճատի գործարքների կատարման ժամանակը՝ 18 օրից այն հասցնելով 8 օրվա՝ այդպիսով էականորեն նվազեցնելով ծախսերն ու ռիսկերը:
«Դրամական միջոցների փոխանցումներ իրականացնելու կանոնների մասին» դրույթում կատարվող գլխավոր փոփոխություններից մեկը հնարավորություն կընձեռի առեւտրային գործարքի մասնակիցներին կիրառել թվային ակրեդիտիվներն ու սմարթ պայմանագրերը:
«Մաստերչեյն» բլոկչեյն հարթակի վրա թվային ակրեդիտիվները կհայտնվեն արդեն 2018-ին, իսկ 2019-ին տեխնոլոգիան հասանելի կլինի զանգվածային օգտագործման համար:
Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ավելի մեծ ուշադրություն է դարձվում էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջներին. դրանք հնարավոր կլինի ուղարկել, օրինակ, ոչ միայն էլեկտրոնային փոստով, այլեւ բաշխված էլեկտրոնային համակարգերի միջոցով: Այս քայլը, փորձագետների կարծիքով, զգալիորեն կբարձրացնի գործարքների թափանցիկության մակարդակը բոլոր կողմերի համար:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: