ՖինՏեխ ասոցիացիան բանկերի համար բլոկչեյն հարթակ կստեղծի
28.09.2017 | 09:20 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ http://dealbroker.ru

Ներկայում ընթանում է նման չորս պիլոտային նախագծի թեստավորում:
«ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ 2018թ. ծրագրվում է ասոցիացիայի անդամ բոլոր բանկերի մասնակցությամբ անցկացնել ընտրված տարբերակների պիլոտավորում, իսկ 2019-ից արդեն մաստերչեյնի վրա հիմնված պրոդուկտները հասանելի կլինեն առեւտրային շահագործման համար:
Ինչպես նշում են ասոցիացիայում, մաստերչեյնը կնպաստի ֆինանսական շուկայի մասնակիցների միջեւ վստահելի միջավայրի ապահովմանը: Օրինակ՝ անդրսահմանային գործարքներ իրականացնելիս բանկերը կխուսափեն մեծ թվով միջնորդներից եւ կտնտեսեն վճարումների հարցում: Հարթակի օգտատերերը նաեւ հնարավորություն կունենան կնքելու «խելացի» գործարքներ, որոնք իրականացվում են ավտոմատ՝ առանց կողմերի փոփոխության հնարավորության:
«Ներկայում մաստերչեյնի ամերիկյան անալոգն անցնում է բետտա թեստավորում, սակայն բլոկչեյն հարթակի գործնական կիրառության մեկնարկի մասին տեղեկատվություն դեռեւս չկա: Հետեւաբար, ՖինՏեխի մշակած հարթակի՝ արդեն այս աշնանը հնարավոր գործարկման մասին լուրերն ուրախացրել են ռուսաստանյան ֆինանսական շուկան, որը բոլորովին նոր պրոդուկտ տեսնելու ակնկալիքներ ունի»,- գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: