Պետդուման 2,5 մլն ռուբլի կհատկացնի բլոկչեյնի հետազոտությանը

25.09.2017 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Բլոկչեյն #ICO #կրիպտոարժույթ
Ռուսաստանի Պետական դուման հայտարարել է նորագույն ֆինանսական տեխնոլոգիաների հետազոտության բաց մրցույթ, որի հաղթողը կստանա 2,49 մլն ռուբլի (շուրջ $43 հազ.):

Հետազոտության առարկա պետք է հանդիսանան բլոկչեյն տեխնոլոգիան եւ ICO-ն (Initial Coin Offering՝ նախնական դրամական առաջարկ), ինչպես նաեւ կրիպտոարժույթների ընդհանուր շուկան:

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, համապատասխան հայտարարությունը տեղադրված է ՌԴ Պետական գնումների կայքում: Պայմանագրի առավելագույն գումարը կազմում է 2,49 մլն ռուբլի:


Մրցույթի հաղթողը պետք է ICO-ի կիրառման հետազոտություն անցկացնի՝ հիմնավորելով այն որպես կայուն այլընտրանքային կապուղի ներդրումային միջոցների ներգրավման համար, ինչպես նաեւ մշակի դրա կարգավորման մեթոդաբանությունը:

Դրանից բացի, անհրաժեշտ է բացահայտել այն մարտահրավերներն ու ռիսկերը, որոնք կարող են ի հայտ գալ բլոկչեյնի եւ ICO-ի կիրառման դեպքում եւ բացասական ազդեցություն ունենալ տնտեսության վրա: Պետք է նաեւ մշակվեն առաջարկություններ՝ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում հնարավոր բացասական հետեւանքներին հակազդելու ուղղությամբ:

Նշված հետազոտությունները նախատեսվում է օգտագործել օրենսդրական նախաձեռնություններ մշակելու նպատակով:

RBC-ի աղբյուրների փոխանցմամբ՝ չնայած կրիպտոարժույթների շուկայի կարգավորման վերաբերյալ ՌԴ քաղաքական գործիչների հայտարարություններին, պատրաստի օրենսդրական նախագիծ դեռեւս չկա: Մասնավորապես, բացակայում է միասնական կենտրոնը, որը կհամակարգեր պաշտոնյաների գործունեությունը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 30009

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW