Samsung ընկերության՝ ՏՏ ոլորտում մասնագիտացած դուստր կազմակերպությունը՝ Samsung SDS-ը, բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառմամբ իրար «կկապի» Հարավային Կորեայի բանկերի մոբայլ հավելվածները:Ինչպես գրում է Coindesk.com-ը, ընկերությունը Կորեայի բանկերի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ մշակել է սերտիֆիկացման բլոկչեյն հարթակ՝ BankSign-ը: 17.07.2018 | 16:08 Հոնկոնգը 21 բանկ կմիավորի առեւտրի ֆինանսավորման բլոկչեյն հարթակում Վերջինս հաճախորդներին հնարավորություն կտա սեփական անձը հաստատել միայն մեկ բանկի հավելվածում՝ մատնահետքով, գաղտնաբառով կամ նույնականացման այլ եղանակով, ինչը հնարավորություն կտա գործարքներ կատարել նաեւ մյուս բանկերի հավելվածներով:Samsung-ում նշել են, որ հարթակի անվտանգությունն ապահովված է նրան միացած բանկերի անվտանգության համակարգերով եւ, շնորհիվ բլոկչեյն տեխնոլոգիայի՝ ամրապնդված տվյալների բազայի շղթայի կայունությամբ: 10.08.2018 | 13:30 Ավստրալիական բանկն առաջինը աշխարհում բլոկչեյնով պարտատոմսեր կթողարկի «BankSign-ը բանկային համակարգում բլոկչեյնի առաջին կիրառությունն է: Ընկերությունը կշարունակի ընդլայնել թվային վերափոխման այս գործընթացը՝ նպաստելով բանկերի եւ ֆինանսական հաստատությունների մրցունակության բարձրացմանը»,- նշել են Samsung SDS-ում:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 8705