Ավստրալիական բանկն առաջինը աշխարհում բլոկչեյնով պարտատոմսեր կթողարկի
10.08.2018 | 13:30 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ newsapi.com.au

«CBA-ն լիազորություն է ստացել՝ դառնալու միակ կազմակերպիչն այն պարտատոմսերի, որոնք թողարկվելու, տեղաբաշխվելու, փոխանցվելու եւ կառավարվելու են բաշխված ռեեստրի (բլոկչեյն – խմբ.) տեխնոլոգիայի կիրառմամբ»,- ասված է բանկերի համատեղ հաղորդագրությունում:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, բլոկչեյնի վրա հիմնված պարտքային նոր գործիքը կստանա bond-i անվանումը: Այն կթողարկվի հետաքրքրված ներդնողների լայն շրջանակի հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո: Նշված պարտատոմսերի համար նախատեսված բլոկչեյն հարթակը մշակվել է առաջադեմ տեխնոլոգիաների CBA Blockchain կենտրոնի կողմից:
«Բլոկչեյն տեխնոլոգիան մեծ ներուժ ունի՝ փոխառու կապիտալի շուկայի բազմաթիվ միջնորդների եւ գործակալների փոխհարաբերություններն օպտիմալացնելու տեսանկյունից: Այն կարող է նպաստել կապիտալի ներգրավման եւ արժեթղթերով առեւտրի գործընթացների պարզեցմանը, բարձրացնել աշխատանքի արդյունավետությունն ու ուժեղացնել կարգավորիչ վերահսկողությունը»,- նշում է Համաշխարհային բանկը:
Համաշխարհային բանկը փոխառու կապիտալի շուկայում գործունեություն է ծավալում շուրջ 70 տարի՝ թողարկելով տարեկան $50-60 մլրդ-ի պարտատոմսեր: Բանկը 2000թ. հունվարին աշխարհում առաջին անգամ էլեկտրոնային պարտատոմս էր թողարկել (e-bond):
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: