Անգլիայի բանկը բլոկչեյնի ճանապարհին է
24.07.2018 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://business-reporter.co.uk/

Ինչպես գրում է Reuters-ը, կարգավորիչը ցանկանում է թարմացնել երկրի վճարային՝ Իրական ժամանակում համախառն հաշվարկների (Real-Time Gross Settlement, RTGS) համակարգը՝ այն դարձնելով ավելի կիբերանվտանգ, ինչպես նաեւ հնարավորություն տալով փոքր կազմակերպությունների միանալ համակարգին անմիջապես՝ առանց խոշոր բանկերի միջնորդության:
Սա, ըստ Անգլիական բանկի, կնպաստի ֆինանսական ոլորտում մրցակցության բարձրացմանն ու նորարարությունների խթանմանը:
Ակնկալվում է, որ թարմացված համակարգը կգործարկվի մինչեւ 2020թ.:
RTGS համակարգն ի վիճակի է ապահովել շուրջ £500 մլրդ արժողությամբ գործարքների իրականացումը, որը գրեթե համարժեք է Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի մեկ երրորդին:
Համակարգը 2014թ. հոկտեմբերին ենթարկվել է խոշոր կիբերհարձակման, որը եւ առիթ է հանդիսացել այն թարմացնելու համար:
Reuters-ի բնորոշմամբ՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի Լոնդոնը շարունակի մնալ ֆինտեխ ինովացիաների առաջատար կենտրոն, մինչդեռ Բեռլինը, Փարիզն ու ԵՄ մյուս քաղաքները փորձում են «խլել» բրիտանական ֆինտեխ ընկերություններին՝ մտավախություն ունենալով, որ Brexit-ից հետո կկորցնեն դրանց նկատմամբ հասանելիությունը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: