Հոնկոնգը 21 բանկ կմիավորի առեւտրի ֆինանսավորման բլոկչեյն հարթակում
17.07.2018 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://www.diyilian.net

Ինչպես գրում է Financial Times-ը, հարթակը մշակվել է չինական Ping An Group խմբի անդամ հանդիսացող OneConnect տեխնոլոգիական ընկերության կողմից:
Նախնական տեղեկություններով՝ հարթակին պատրաստվում է միանալ 21 բանկ, այդ թվում՝ HSBC-ն եւ Standard Chartered-ը:
Ակնկալվում է, որ բլոկչեյնի կիրառումն էապես կկրճատի առեւտրի եւ մատակարարման շղթայի ֆինանսավորման հետ կապված թղթաբանությունն ու ժամանակի ծախսը:
OneConnect-ի գործադիր տնօրենի տեղակալ Ջեսիքա Թանի խոսքով՝ բլոկչեյն հարթակը առեւտրի ֆինանսավորման գործիքները հասանելի կդարձնի նաեւ փոքր ընկերություններին: Նոր տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հավաքագրել տեղեկատվություն մեծ թվով կազմակերպությունների մասին, ինչը կրճատում է բանկերի կողմից հաճախորդի վարկունակության գնահատման վրա կատարվող ծախսերը:
Բլոչկեյն տեխնոլոգիայի կիրառությունը կնվազեցնի նաեւ զեղծարարությունների քանակը. ընկերությունները հաճախ բանկերից պահանջում են ավելի շատ ֆինանսավորում, քան իրենց իրականում անհրաժեշտ է, իսկ բլոկչեյնի կիրառությունն այս գործընթացն ավելի թափանցիկ է դարձնում:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: