Indiegogo-ն բլոկչեյնի կիրառմամբ հյուրանոցի բաժնեմասեր կվաճառի
24.08.2018 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ http://24gadget.ru

Ինչպես գրում է Theverge.com կայքը, միջոցների ներգրավման նոր սխեման հնարավորություն կտա ներդրողներին ձեռք բերելու St. Regis Aspen հյուրանոցի բաժնեմասեր թվային տոկենների տեսքով՝ օգտագործելով դոլար, բիթքոին կամ էթերիում:
Հյուրանոցն այս եղանակով ցանկանում է ներգրավել շուրջ $18 մլն:
Indiegogo-ն անմիջականորեն չի առնչվելու տոկենների հետ, այլ տրամադրելու է հարթակ գործարքի իրականացման համար, իսկ գումարը ներդնողից անցնելու է հյուրանոցին:
Կայքը գրում է, որ վերջին շրջանում ընկերությունների մոտ նկատվում է ներդրումների ներգրավման նոր միտում՝ ակտիվներով ապահովված տոկենների թողարկման միջոցով, որը հանդիսանում է «ICO-ի ավելի ապահով եւ օրինական տարբերակը»:
««Կոշտ» ակտիվներն ավելի քիչ սպեկուլյատիվ են, հետագայում դրանք ավելի մեծ տարածում կստանան: Ապագան ապահովված տոկեններինն է»,- նշել է Indiegogo-ի համահիմնադիր Սլավա Ռուբինը:
Նրա խոսքով՝ ակտիվներով ապահովված տոկենների վաճառքը նաեւ նոր հնարավորություններ է բացում ներդրողների համար:
«Պատկերացրեք՝ անշարժ գույք. ոչ բոլորը կարող են ձեռք բերել դրա բաժնեմասը, սակայն այս մեթոդով նման գործարքն ավելի հասանելի է դառնում»,- նշել է Սլավա Ռուբինը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: