ՀՀ-ն ներկայացվել է Բլոկչեյնի եւ կրիպտոարժույթների համաշխարհային գագաթնաժողովին
31.05.2018 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ Nooor

Երկօրյա ծրագիրը համախմբել էր 2000-ից ավելի մասնակիցների, 250 խոսնակների՝ ժամանած 68 երկրից: Քննարկումներն ընթացել են 12 բաժիններում՝ ֆինտեխ, առողջապահություն, կրիպտոարժույթներ, կառավարություն, մայնինգ, լոգիստիկա, տելեկոմ, սմարթ քաղաքներ, արդյունաբերություն, կրթություն, ICO-ներ եւ օրենսդրություն:
«Արդյունքում ձեւավորվեց լուծումների եւ որոշումների փաթեթ` անդամ երկրների կառավարություններին կատարվող առաջարկների կոորդինացման միասնական մեխանիզմների, ոչ արժանահավատ բլոկչեյն նախագծերի ցանկի մշակելու եւ միջազգային իրավական խորհուրդ ստեղծելու վերաբերյալ»,- նշել են Nooor-ում:
Գագաթնաժողովի կազմակերպիչ Կրիպտոարժույթների եւ բլոկչեյնի միջազգային ապակենտրոնացված ասոցիացիան (IDACB) պաշտոնապես ներկայացրել է IDACB ֆոնդը, որը բլոկչեյնի համաշխարհային զարգացման համար կունենա ներդրման երեք ուղղություն: Ֆոնդի ակտիվները կկազմեն $300 մլն:
Ասոցիացիայում ներգրավված են 83 երկրի 32 500 մասնակիցներ, 45 ազգային ասոցիացիաներ, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիան, որի նախագահ Վիգեն Առուշանյանը նաեւ տնօրենների խորհրդի կազմում է:
«Այստեղ կայացրած որոշումները, ստեղծած կապերն ու համագործակցությունները դրականորեն են ազդելու Հայաստանում բլոկչեյնի կիրառման գործնական բարելավման ու իրավական դաշտում համապատասխան բարեփոխումների իրականացման վրա»,- ընդգծել է Վիգեն Առուշանյանը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: