Մայիսի 17-ի երեկոյան Երեւանի Hero House կենտրոնում քննարկվել են hայաստանյան հաջորդ ընտրություններում բլոկչեյն լուծումների կիրառման հնարավորությունները: Ավելի վաղ Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիան բաց հրապարակում էր հասցեավորել Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով արդար ու թափանցիկ ընտրությունների լուծում բլոկչեյնի միջոցով:Քննարկումը կայացել է Blockchain days-ի շրջանակում, որը կազմակերպվում է առաջին հայկական բլոկչեյնի կոնսորցիում YLedger-ի կողմից: Banks.am-ն առանձնացրել է բանախոսների ուշագրավ մտքերը: Վիգեն Առուշանյան, Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի նախագահ Իրականում ամեն ինչ չէ, որ սեւ-սպիտակ է: Լավագույն լուծմանը մենք գալու ենք ակտիվ քննարկումների, խելամիտ գաղափարներ առաջարկելու միջոցով: Բոլորս հետաքրքրված ենք, որ ընտրությունների գործընթացը կազմակերպվի առավելագույնս արդար, դրա համար յուրաքանչյուրս պետք է իր ներդրումն ունենա: Բլոկչեյնն աստիճանաբար կարող է փոխել կառավարման համակարգը, եւ ընտրությունները կարող են ավելի հաճախ կազմակերպվել, քան հինգ տարին մեկ անգամ, իսկ 5 տարին մեկ են նաեւ այն պատճառով, որ շատ ծախսատար ու ժամանակատար է կազմակերպումը: 08.05.2018 | 15:56 Վիգեն Առուշանյան. Բլոկչեյնը բացառում է մանիպուլյացիաները քվեների հետ Եթե այդ գործընթացը լինի արագ, հանգիստ եւ էլեկտրոնային տարբերակով, ապա կփոխվի ամեն ինչ: Այդ դեպքում արդեն կարելի է մտածել ոչ թե արդեն գոյություն ունեցող ընտրական համակարգում բլոկչեյնն ինտեգրելու, այլ ավելի խելամիտ եւ ժամանակակից լուծում ստեղծելու մասին: Օրինակ, կարելի է հասնել նրան, որ գրանցումները ոչ թե ընտրատարածքում լինեն, այլ նախապես, ինչպես որ այսօր արվում է որոշ երկրներում. դու նախնական պետք է գրանցվես, որ իրավունք ունենաս ֆիքսված օրն ընտրություններին մասնակցելու: Սա բերելու է նրան, որ ցանկացած մանր հարցով կարող է կազմակերպվել հանրային քվեարկություն: Ֆելիքս Խաչատրյան, Priotix ընկերության տեխնիկական ղեկավարՑանկացած բան, որ ստեղծվում է եւ որեւէ մեկին նոր բան չի տալիս, որեւէ մեկի կյանքը չի բարելավում, արդեն արժեք չունի: Այլ հարց է, եթե մեր նպատակը բլոկչեյնը պարզապես ընտրություններում օգտագործելն է՝ որպես PR երկրի համար: Թեման, իհարկե, հետաքրքիր է, եթե քննարկմանն այսքան շատ մարդ է մասնակցում, եւ հաշվի առնելով այն, որ այդքան մարդ ամբողջ աշխարհում խոսում է բլոկչեյն տեխնոլոգիայի մասին: Կարծում եմ` վերջիվերջո ինչ-որ հայտարարի պետք է գալ, որն իսկապես կիրառելի կլինի եւ հնարավոր կլինի այն աստիճանի զարգացնել, որ դառնա գործիք, որը կցանկանանք կիրառել ոչ միայն ընտրություններում, այլեւ վստահության հետ կապված այլ խնդիրներ լուծելու պարագայում: Այս պահին դա իրոք մի փոքր բարդ է: Արամ Ջիվանյան, կիբերանվտանգության BeSafe ստարտափի գործադիր տնօրեն, Techstars Paris-ի շրջանավարտԿարծում եմ՝ այսօրվա քննարկման արդյունքում բոլորս հասկացանք, թե որքան բարդ խնդիր է e-voting-ը: Այսինքն, այսուհետ լսելով հարց՝ եկե՛ք ընտրություններն իրականացնենք բլոկչեյնով կամ էլեկտրոնային եղանակով, արդեն պատրաստ կլինենք ճիշտ հարցադրումներ ուղղել: Սա այնքան բարդ խնդիր է, որ հնարավոր է լուծել միայն ինտերակտիվ մոդելով: Կարելի է սկսել ինչ-որ պարզ համակարգից եւ քիչ-քիչ բարդացնել: Դա կլուծի մի քանի խնդիր՝ սոցիալական, վստահության, կրթական եւ այլն: 30.04.2018 | 17:06 Nooor-ն առաջարկում է ընտրությունները կազմակերպել բլոկչեյնի միջոցով Սրանք այն խնդիրներն են, որոնց պատճառով Հայաստանում այսօր էլեկտրոնային քվեարկություն գոյություն չունի, եւ անալոգային քվեարկությունը, որը բարդ եւ թանկ պրոցես է, դեռ չի ավտոմատացվել՝ դառնալով ավելի արագ եւ էժան: Բլոկչեյնը տեխնոլոգիա է ընդամենը, որը խնդրի ինչ-որ հատված կարող է լուծել կամ չլուծել: Բացի այդ, բլոկչեյնն իր հերթին է զարգանում, եւ այնքան արագ է փոփոխությունների ենթարկվում, որ հարցադրումը՝ եկեք ընտրություններն անենք բլոկչեյնով կամ ոչ, շատ սեւ-սպիտակ է հնչում: Արամ Քոչարյան, Concent ստարտափի տեխնոլոգիական ղեկավար, YLedger-ի հիմնադիր անդամ Բլոկչեյնի ամենատարածված խնդիրներից է, որ այն արտաքին աշխարհի մասին ոչինչ չգիտի՝ ես ինչ ուզեմ, կգրեմ բլոկչեյն շղթայում եւ այն կմնա այնտեղ, սակայն խնդիրն այն է՝ արդյոք ճի՞շտ կգրեմ, թե՞ ոչ: Մեկ այլ խնդիր է, թե այդ գրածը հետո ինչ կանեմ: Մեր խնդիրը, կարծում եմ, այն է, որ փորձում ենք խնդիր լուծել բլոկչեյնի միջոցով, իսկ ես դեռ չեմ տեսնում, որ բլոկչեյնի ինտեգրացիան կարող է ինչ-որ խնդիր լուծել:Կարծում եմ՝ այս քննարկման արդյունքում ավելի ճիշտ կլիներ խոսել էլեկտրոնային քվեարկության մասին, քանի որ առկա խնդիրները դեռ այդտեղ լուծված չեն: Առկա են ոչ միայն վստահության խնդիրներ, այլեւ տեխնիկական բազմաթիվ հարցեր: Ստացվում է, որ ուզում ենք մի ծրագիր ստեղծել, որը դեռ չգիտենք, թե ինչպես է աշխատելու, բայց ասում ենք՝ եկեք database-ը (տվյալների շտեմարան) բլոկչեյնով անենք: Եկեք հասկանանք, որ բլոկչեյնը տվյալների շտեմարան է, ալֆա տարբերակ՝ թող զարգանա, եւ հետո նոր մտածենք այն արտադրական փուլ բերելու մասին: Փիթր Միքելսըն, Blockchain Technologies Corporation-ի գործընկեր եւ բիզնես զարգացման տնօրենԸնտրություններում պետք է ունենալ անվտանգության բազմաթիվ շերտեր: Որքան շերտերը շատ են, այնքան բարդանում է ընտրությունների կեղծումը: Օրինակ, եթե լինեն ընտրություններ միայն էլեկտրոնային քվեարկությամբ, ապա այս դեպքում պետք է ընդամենը 1 մլրդ դոլար եւ մոտիվացված հաքերների խումբ՝ այն ձախողելու համար: Եթե ընտրությունը անալոգային է, այն կախված կլինի միայն մարդկանցից, որոնք հաշվում են այդ ձայները: Բայց եթե ավելացվեն բազմաթիվ շերտեր եւ դրանք միաժամանակ գործեն, ապա համակարգը կոտրելը եւ ընտրությունները կեղծելը կդառնա ավելի ու ավելի բարդ: Ձեզ մի պատմություն կպատմեմ իմ հայրենիքից՝ Դանիայից: Այնտեղ ընտրություններին կարելի է մասնակցել ընդամենը կառավարության կողմից հաստատված ID քարտերով՝ստանում եք քվեաթերթիկը, քվեարկում եւ այն գցում տուփի մեջ: 100-տոկոսանոց անալոգային քվեարկություն է: Ձայները հաշվում են թոշակառուները, որոնք կամավորական հիմունքներով են աշխատում: Ուզում եմ ասել, որ հասարակության մեջ քվեարկության համակարգի նկատմամբ այնքան մեծ վստահություն է առկա, որ սովորական քաղաքացիներն են կամավոր սկզբունքով հաշվում ձայները: Բազմաթիվ շերտեր ավելացնելու միջոցով հնարավոր է ստեղծել ամենաանվտանգ համակարգը, բայց օրվա վերջում ամեն ինչ շարունակում է կախված մնալ մարդկանցից: Եթե նրանք պատրաստ չեն դրան, համակարգը չի աշխատի: Դուք օրեր առաջ խաղաղ հեղափոխություն եք արել: Կարծում եմ, այդ պրոցեսի հաջորդ փուլը պետք է լինի ոչ կոռումպացված մարդկանց մոբիլիզացումը, որոնք կկարողանան հետեւել ընտրությունների անցկացմանը: Ի դեպ, բլոկչեյնի եւ կրիպտոարժույթների մասին իրազեկվածությունը Հայաստանում խթանելու նպատակով հունվարի վերջին Հայաստան էր ժամանել Blockchain Technologies Corporation-ի տնօրեն Նիք Սպանոսը: Նարինե Դանեղյան Tweet Դիտում՝ 4565