Սբերբանկը եւ ռուսական «ԱյՏեկո» համակարգային ինտեգրատորը համաձայնագիր են ստորագրել SberCloud համատեղ ամպային հարթակի ստեղծման վերաբերյալ:Ինչպես հաղորդում է Սբերբանկի մամուլի կենտրոնը, նոր ընկերությունը կտրամադրի ամպային լուծումներ ինչպես բանկի եւ նրա գործընկերների, այնպես էլ արտաքին հաճախորդների համար: Սբերբանկի մասնաբաժինը համատեղ ձեռնարկության մեջ կկազմի 60%: «Ամպային հարթակի կառուցման գործում մենք ներգրավում ենք Ռուսաստանում ներկայացված լավագույն տեխնոլոգիան եւ ուժեղ թիմը: Դրա շնորհիվ մենք շուկային կարող ենք առաջարկել հզոր, հուսալի եւ պաշտպանված տեխնոլոգիական հարթակ՝ բիզնեսի զարգացման համար»,- նշել է Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆը: Բանկի կորպորատիվ հաճախորդների համար՝ փոքր բիզնեսից մինչեւ խոշոր կորպորացիաներ, կստեղծվի ամպային լուծումների մարկետփլեյս, որը թույլ կտա հրաժարվել սեփական սերվերները ձեռք բերելուց եւ միաժամանակ՝ ճկուն կերպով կիրառել անհրաժեշտ հզորությունները: 30.03.2018 | 09:57 Սբերբանկի 1 մլն հաճախորդ հիփոթեքի հարցը լուծել է «ՏունՔլիք»-ի միջոցով SberCloud-ի մարկետփլեյսում հնարավոր կլինի օգտվել ինչպես Սբերբանկի մշակած պրոդուկտներից, այնպես էլ համաշխարհային առաջատար գործընկերների առաջարկներից: Սա հնարավորություն կտա զգալիորեն կրճատել ՏՏ սարքավորումների ձեռքբերման ծախսերը եւ արագացնել ընկերության ցանցային ենթակառուցվածքի ընդլայնման գործընթացը, ինչպես նաեւ թույլ կտա ապահովել ճկուն սպասարկում յուրաքանչյուր հաճախորդի համար:Forrester Research Russia-ի գնահատականներով՝ 2016-ին ամպային տեխնոլոգիաների համաշխարհային շուկայի ծավալը կազմել է $112 մլրդ: Ընդ որում, ոլորտի մասնագետների կարծիքով` առաջիկա 5-7 տարում շուկան կմեծանա 10-15 անգամ:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 15581