Սբերբանկի 1 մլն հաճախորդ հիփոթեքի հարցը լուծել է «ՏունՔլիք»-ի միջոցով

30.03.2018 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Սբերբանկ #«ՏունՔլիք»
Անշարժ գույքի որոնման եւ հիփոթեքի ձեռքբերման՝ Սբերբանկի «ՏունՔլիք» ծառայության օգտատերերի թիվը գերազանցել է 1 մլն-ը:

Ինչպես հաղորդում է բանկի մամուլի կետրոնը, սրանք այն մարդիկ են, որոնք գրանցվել են կայքում կամ հավելվածում եւ ձեւավորել հիփոթեքի հայտ: 2018թ. մարտի դրությամբ՝ հիփոթեքի տրամադրման ավելի քան 17%-ը բաժին է ընկնում «ՏունՔլիք»-ի միջոցով ներկայացված հայտերին:


«Հիփոթեքի տեղափոխումն օնլայն տիրույթ եւ հարակից ծառայությունների զարգացումն առաջնային խնդիր է մեզ համար, եւ մենք ուրախությամբ նշում ենք, որ հասել ենք մեր առաջին հաղթական նշաձողին՝ ավելի քան 1 մլն մարդ օգտվել է մեր ծառայությունից: Հետագայում կշարունակենք կատարելագործել մեր ծառայությունը եւ ստեղծել նորերը»,- նշել է Սբերբանկի «ՏունՔլիք» ստորաբաժանման տնօրեն Նիկոլայ Վասեւը:

«ՏունՔլիք» ծառայությունն աշխատում է 2017-ից, այն հնարավորություն է տալիս բնակարանի գնման ամբողջ ցիկլն անցնել օնլայն՝ սկսած անշարժ գույքի ընտրությունից եւ հիփոթեքի ձեւակերպումից միչեւ հաշվառումը պետական ռեգիստրում:  

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 19772

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW