ECOS-M ընկերությունը պայմանագիր է ստորագրել Հրազդանի ՋԷԿ-ի հետ՝ Հայաստանում Ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) տարածքում 50 Մվտ հզորությամբ մայնինգ կենտրոնի կառուցման նպատակով էլեկտրաէներգիայի տրամադրման վերաբերյալ։ Կողմերը նաեւ պայմանավորվածություն են ձեռք բերել հզորությունները մինչեւ 200 Մվտ պոտենցիալ ավելացնելու շուրջ։Ինչպես հայտնել է ECOS-M եւ «Հայկական բլոկչեյն համաժողով» (ABF) ընկերությունների մամուլի ծառայությունը, մայնինգ կենտրոնը, որի հիմնական առավելություններից են՝ էներգիայի ավտոնոմ աղբյուրը, կառավարման արդյունավետ համակարգը եւ արտոնյալ հարկային պայմանները, ներկայում շինարարության փուլում է եւ կգործարկվի արդեն այս տարվա ապրիլին։ 15.01.2018 | 16:21 «Հայկական բլոկչեյն համաժողով»-ը մտադիր է ՀՀ-ում «Սիլիկոնյան հովիտ» ստեղծել «Ֆերմայի ստեղծումը մայնինգին լայն հասանելիություն հնարավորություն կընձեռի՝ ECOS-M-ը հնարավորություններ կստեղծի ոչ միայն խոշոր ներդրողների, այլեւ նախագծի բոլոր պոտենցիալ մասնակիցների համար՝ անկախ իրենց ֆինանսական հնարավորություններից։ ԱՏԳ-ի տարածքում գործող էլեկտրաէներգիայի հասանելի աղբյուրի, ինչպես նաեւ արտոնյալ հարկային պայմանների հաշվին հարթակը լուրջ մրցակցություն կստեղծի համաշխարհային բլոկչեյն շուկայում գործող ընկերությունների համար»,- ասված է հաղորդագրությունում։ ECOS-M ընկերության կառավարիչ գործընկեր Իլյա Գոլդբերգը նշել է, որ Հայաստանում տեխնոլոգիական կլաստերի ստեղծման ծրագրի իրականացման առաջին փուլը գործարկված է։ Նա նաեւ տեղեկացրել է, որ 2018թ. ապրիլին ABF-ի հետ համատեղ Երեւանում կկազմակերպվի միջազգային համաժողով։ Սպասվում է, որ միջոցառմանը ներկա կգտնվեն միջազգային բլոկչեյն ինդուստրիայի առանցքային ներկայացուցիչները։ Համաժողովը բլոկչեյնին եւ արհեստական բանականությանը նվիրված առաջին գլոբալ միջոցառումը կդառնա Հայաստանում։ Tweet Դիտում՝ 17554