Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն այսօր թողարկել է 2 մլրդ դրամի (մոտ $5 մլն) պարտատոմս: Պարտատոմսը հանդիսանում է IFC-ի առաջին դրամային թողարկումը: Այն նաեւ առաջին պարտատոմսն է, որը թողարկվել է ՀՀ ոչ ռեզիդենտի կողմից: Սա Հայաստանի կապիտալի շուկայում թողարկված առաջին օտարերկրյա կորպորատիվ պարտատոմսն է: Հայաստանի ամենամեծ լճի անվանումը կրող «Սեւան» պարտատոմսերը հանդիսանում են IFC-ի կողմից իրականացվող 8 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրի մաս: «IFC-ի նպատակն է աջակցել Հայաստանի ներքին շուկաների զարգացմանը: Հույս ունենք, որ այս պարտատոմսերի թողարկումը հստակ ազդանշան կդառնա բարձր վարկանիշ ունեցող արտասահմանյան այլ թողարկողների համար, հավաստելով, որ Հայաստանը պատրաստ է ողջունել նրանց», - ասել է IFC-ի փոխնախագահ եւ գանձապետ Ջինգդոնգ Հուան: «IFC-ի կողմից թողարկված «Սեւան» պարտատոմսը՝ ենթակառուցվածքային ներդրողներին բարձր որակի ներդրումների այլընտրանքային տարբերակ է առաջարկում , եւ միաժամանակ տրամադրում ֆինանսական միջոցներ, որոնք կարող են կիրառվել տեղական տնտեսությանը աջակցելու նպատակով,» - ասել է IFC–ի Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը, հավելելով, որ ուրախ են աջակցել Հայաստանի կապիտալ շուկաների ամրապնդմանը:Պարտատոմսերի գլխավոր տեղաբաշխողներն են՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը եւ «Ամերիաբանկ»-ը, իսկ պարտատոմսի գնորդների մեծամասնությունը հայկական ֆինանսական կազմակերպություններ են:IFC-ի «Սեւան» պարտատոմսերի ընդհանուր պայմանները՝- թողարկման ծավալ՝ 2 միլիարդ ՀՀ դրամ (մոտ $5 մլն համարժեք);- գնանշման ամսաթիվը՝ դեկտեմբերի 23, 2013թ.;- կատարման ամսաթիվը՝ դեկտեմբերի 23, 2013թ.;- մարման ամսաթիվը՝ դեկտեմբերի 23, 2016թ.;- կուպոնը՝ 9.70%;- կուպոնի մարման հաճախականությունը՝ կիսամյակային, վճարումը՝ միանվագ մարման օրը: Tweet Դիտում՝ 11485