ԱրարատԲանկը միացել է Սյունիքի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սպանդարյանի ջրանցքի վերանորոգման ծրագրին, որն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 թվականի «Հայրենիք եւ հավերժություն» դրամահավաք-արշավի շրջանակում։ԱրարատԲանկը 8 միլիոն ՀՀ դրամ է նվիրաբերել ծրագրին, որի նպատակն է մինչեւ 2027 թվականը վերակառուցել ջրանցքի վթարված հատվածները եւ վերականգնել 32 կմ երկարությամբ ջրային ցանցը։Բանկի կողմից իրականացված նվիրաբերությունը կուղղվի Սպանդարյանի ջրանցքի վթարված հատվածների վերականգնմանը, ինչը հնարավորություն կտա վերականգնել ոռոգման համակարգը եւ ապահովել ջրի հասանելիությունը Սյունիքի մարզի մի շարք համայնքներում։«ԱրարատԲանկը մշտապես կարեւորել է մեր երկրի համար կենսական, կարեւոր ծրագրերը, որոնք ուղղված են մեր ժառանգության ու կարեւոր ռեսուրսների պահպանմանը՝ հաջորդ սերնդին փոխանցելու համար տնտեսապես ավելի ամուր եւ անվտանգ հայրենիք: Ջրանցքի վերակառուցման ծրագիրն առանձնահատուկ է ոչ միայն Սյունիքի, որպես ռազմավարական նշանակության մարզի, այլեւ մեր երկրի համաչափ զարգացման եւ տարբեր համայնքներում ապրող մեր հայրենակիցների բարեկեցության համատեքստում»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։Սպանդարյան ջրանցքի վերակառուցումը կենսական նշանակություն ունի Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ եւ Շաքի բնակավայրերի համար. ծրագրի իրականացման արդյունքում 730 ընտանիք կդառնա անմիջական շահառու եւ կիրականացվի 2800 հա հողատարածքի արդյունավետ ոռոգում։ «ԱրարատԲանկը շարունակում է աջակցել մեր երկրի տնտեսության զարգացմանը՝ կրելով սոցիալական պատասխանատվություն ինչպես իր հաճախորդների, այնպես էլ ամբողջ հանրության առջեւ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 485