Ամանորյա ճամփորդությունն անհամեմատ հարմարավետ է, եթե Կոնվերս Բանկի C360 Ultra, Elite եւ ավելի բարձր դասի փաթեթներից որեւէ մեկի բաժանորդ եք ու պրեմիում դասի C360 Mastercard ունեք։ «Ամանորն արտերկրում ոչ միայն տոնական սեղան եւ ուրախ ժամանց է, այլեւ էմոցիաներ ու հիշողություններ, գունեղ տոնավաճառներ, ցուցահանդեսներ, միջոցառումներ։Մենք պատրաստել ենք համառոտ ուղեցույց այն մարդկանց համար, ովքեր Ամանորն անցկացնելու են Իտալիայում ու Արաբական Միացյալ Էմիրություններում»,- ասված է հաղորդագրության մեջ:Հունվարին Իտալիայում եւ ԱՄԷ-ում ակտիվ է լինելու• Հռոմում՝ Piazza Navona հրապարակում մինչեւ հունվարի 6-ը գործում է ավանդական Սուրբ Ծննդյան տոնավաճառը։ Այստեղ կարող եք գտնել ձեռագործ իրեր, իտալական քաղցրավենիք, դիտել փողոցային ներկայացումներ եւ զգալ քաղաքի տոնական, բայց արդեն ավելի հանգիստ ռիթմը։• Հունվարի սկզբին Իվրեա քաղաքում անցկացվում է Carnevale di Ivrea-ն՝ հայտնի «նարնջի պատերազմով», շքերթներով, միջնադարյան հագուստներով, երաժշտությամբ եւ տեղական ուտեստներով լի տոնավաճառներով։• Հունվարի 25–26-ը Ֆլորենցիան հյուրընկալում է Vini Migranti փառատոնը, որտեղ այցելուները մասնակցում են գինու համտեսների, ծանոթանում տարբեր երկրների գինեգործական մշակույթներին:• Հունվարի վերջին օրերին Վենետիկում սկսվում է աշխարհահռչակ դիմակահանդեսը։ • Հունվարի 24–25-ին Դուբայում տեղի է ունենում Quoz Arts Fest-ը։ Սա ժամանակակից արվեստի, երաժշտության եւ street food-ի համադրություն է՝ ցուցահանդեսներով, կենդանի ելույթներով եւ վարպետաց դասերով։• Դուբայի Global Village-ը գործում է հունվար ամսվա ողջ ընթացքում. տասնյակ երկրների տաղավարները, ազգային խոհանոցը, համերգները, շոուները եւ ընտանեկան ժամանցն այն դարձնում են պարտադիր կանգառ։• Հունվարին շարունակվում է նաեւ Sheikh Zayed Festival-ը Աբու Դաբիում։ Սա էմիրաթական մշակույթի եւ ժառանգության մեծ փառատոն է՝ ազգային պարերով, ձիարշավներով, ձեռարվեստի ցուցադրություններով եւ տպավորիչ հրավառություններով։Երբ հանգստից ցանկանում ես ստանալ առավելագույնըԵթե ցանկանում եք տոները կամ հանգիստը դարձնել ոչ միայն հաճելի եւ հիշարժան, այլեւ առավել հարմարավետ, ապա Կոնվերս Բանկն առաջարկում է բաժանորդագրվել C360 Ultra, Elite կամ ավելի բարձր դասի փաթեթներից որեւէ մեկին եւ օգտվել առավելագույն հարմարավետությունից, այդ թվում ստանալ․ • Ճամփորդական ապահովագրություն• Տեղական եւ միջազգային օդանավակայաններում Fast Track ծառայություն եւ բիզնես սրահներից օգտվելու հնարավորություն առավել հարմարավետ ուղեւորության համար• Concierge ծառայություն՝ 24/7 աջակցություն, ներառյալ՝ ուղեւորությանը, հյուրանոցներին, ռեստորաններին, տոմսերի ամրագրումներին վերաբերող եւ այլ հարցերում• Մինչեւ 15-20% զեղչ անհատական պահատուփի վարձակալությունից օգտվելու եւ թանկարժեք իրերի ու կարեւոր փաստաթղթերի ապահով պահպանման համարԿստանաք ավելին, եթե պրեմիում դասի C360 Mastercard քարտապան եքԵթե մինչեւ հունվարի վերջ ճամփորդելու եք Իտալիա կամ ԱՄԷ եւ Կոնվերս Բանկի C360 Ultra, Elite կամ ավելի բարձր դասի փաթեթների ներքո պրեմիում դասի Mastercard քարտապան եք, ապա կօգտվեք հավելյալ հնարավորությունից: Կոնվերս Բանկի արշավի շրջանակում մինչեւ 2026թ. հունվարի 31-ը ներառյալ Իտալիայում եւ ԱՄԷ-ում Ձեր անկանխիկ գնումները կատարեք C360 MC World կամ MC World Elite քարտերով, այդ թվում՝ թոքենիզացված քարտերով (Apple Pay, Google Pay) եւ ստացեք մինչեւ 100․000 ՀՀ դրամ քեշբեք: Մանրամասն՝ այստեղ, 010 511 211Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 246