2025 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում բնակելի անշարժ գույքի գները նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել են 5.5%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 1.9%-ով։ Կենտրոնական բանկի հրապարակած Բնակելի անշարժ գույքի գների ինդեքս (ԲԱԳԳԻ) վիճակագրական ցուցանիշի համաձայն՝ նույն ժամանակահատվածում բնակարանների գներն աճել են 2.0%-ով, իսկ բնակելի տների գները՝ 18.6%-ով։ 2025 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում իրականացվել է 7,113 բնակելի անշարժ գույքի առուվաճառքի գործարք՝ շուրջ 215.1 մլրդ դրամ ընդհանուր արժեքով:ԲԱԳԳԻ-ն հաշվարկվում է եռամսյակային պարբերականությամբ՝ հիմնվելով Հայաստանի կադաստրի կոմիտեի կողմից գրանցված շուկայական գործարքների տվյալների վրա։ Բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը Կենտրոնական բանկի կողմից հրապարակվում է անշարժ գույքի շուկայի վերաբերյալ տեղեկատվության թափանցիկության բարձրացման, ինչպես նաեւ դրամավարկային եւ մակրոպրուդենցիալ քաղաքականությունների վերլուծական հիմքերի ամրապնդման նպատակով։ ԲԱԳԳԻ-ի վերաբերյալ մանրամասն տվյալները, գծապատկերները եւ հաշվարկման մեթոդաբանությունը հասանելի են ԿԲ պաշտոնական կայքում այս հղումներով՝ ԲԱԳԳԻ հիմնական էջ, ԲԱԳԳԻ մեթոդաբանական նյութ։ Tweet Դիտում՝ 406