ՀՀ թողարկողներն ավելի մոտ կլինեն օտարերկրյա ներդրողներին

26.11.2012 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Երեւան/Մեդիամաքս/. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսան ներդրել է Հայաստանում GlobeNewswire տեղեկատվության միջազգային տարածման ծառայությունը:

GlobeNewswire-ը աշխարհում նորությունների տարածման խոշորագույն ցանցերից է, որը մասնագիտացված է կորպորատիվ մամլո հաղորդագրությունների, ֆինանսական եւ այլ տիպի տեղեկատվության՝ ԶԼՄ-ների, ինստիտուցիոնալ եւ անհատ ներդրողների տարածման գործում:

«Համակարգին միանալու շնորհիվ արեւմտյան ֆինանսական վերլուծաբանները, ինստիտուցիոնալ եւ անհատ ներդրողները, ինչպես նաեւ առաջատար ֆինանսական լրատվամիջոցները, ինչպիսիք են Bloomberg-ը, Reuters-ը, Dow Jones-ը, հայկական կապիտալի շուկայի նորություններին կտեղեկանան մեկ պատուհանից», - ասել է ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

Նա հավելել է, որ այսօր օտարերկրյա ներդրողների համար Հայաստանում ներդրումներ կատարելու հիմնական խոչընդոտներն են իրազեկվածության պակասը եւ հայկական դեպոզիտարիայում թղթակցային հաշիվ բացելու անհրաժեշտությամբ: «Առաջին խնդիրը լուծվում է այսօր, իսկ մյուսը՝ մոտակա ամիսների ընթացքում, երբ մենք կմիանանք Եվրոպայի միասնական քլիրինգային համակարգերին եւ օտարերկրյա ներդրողներին այլեւս պետք չի լինի այստեղ հաշիվ բացել», - ասել է Կոնստանտին Սարոյանը:

Ներկայացնելով համակարգի մանրամասները, ֆոնդային բորսայի մարքետինգի եւ հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն Եվգենիա Էվոյանը տեղեկացրեց, համակարգում ընդգրկված է 10 000-ից ավել լրատվամիջոց եւ տվյալների բազաներ,   1,5 մլն-ից ավել ֆինանսական վերլուծաբանների առեւտրային տերմինալներ:

«Համակարգը թույլ է տալիս տարածել հաղորդագրությունները միանգամից 10 լեզվով, եւ թողարկողն ինքն է ընտրում տեղեկատվության տարածման իր համար նախընտրելի շուկաները: Արդյունքում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում ցուցակված եւ առևտրին թույլատրված թողարկողներն իրենց կորպորատիվ նորությունները կարող են հեշտությամբ հասանելի դարձնել Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ աշխարհի 80 երկրի ԶԼՄ-ներին եւ պոտենցիալ ներդրողներին», - ասել է Եվգենիա Էվոյանը, հավելելով, որ Եվրոպայում հայկական թողարկողների լուրերը տարածվելու են անվճար, իսկ մյուս շուկաների համար GlobeNewswire-ի կողմից սահմանված են տարբեր սակագներ՝ կախված թողարկողի նախընտրած շուկաներից:

Եվգենիա Էվոյանն ասել է նաեւ, որ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն ընդգրկելու է համակարգում նաեւ հայկական լրատվամիջոցները՝ ընձեռելով նրանց միջազգային նորությունների ստացման առավել արդյունավետ հնարավորություն:

GlobeNewswire ընկերությունը 2006-ից NASDAQ OMX-ի մաս է կազմում:

Դիտում՝ 4962
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW