Երեւան/Մեդիամաքս/. Փետրվարի 28-ի NASDAQ OMX-ի նոր շուկաների գծով տնօրեն Հենրի Բերգստոմը դարձել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի եւ Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի Խորհուրդների նախագահ եւ անդամ: Հենրի Բերգստրոմը NASDAQ OMX-ի նոր շուկաների գծով տնօրենի իր պաշտոնում, ղեկավարում է ընկերության` Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում գործունեության զարգացմանն ուղղված ծրագրերը: Նրա ղեկավարությամբ իրականացված ծրագրերից մեկն է եղել NASDAQ OMX-ի կողմից բալթյան երկրներում գործող բորսաների եւ կենտրոնական դեպոզիտարիաների ձեռքբերումը, դրանց ինտեգրումը եւ միասնական ծառայությունների ձեւավորումը, հայտնել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի լրատվական ծառայությունում:Ավելի քան 10 տարի աշխատելով արտադրական ձեռնարկություններում (Nokia, TT-Innovation), 1991 թ-ին պարոն Բերգստրոմը նշանակվել է Ֆինլանդիայի Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրենի տեղակալ (հետագայում ՖԿԴ-ն միացավ Հելսինկիի ֆոնդային բորսային): 2001 թ-ին նա նշանակվել է Հելսինկիի ֆոնդային բորսայի թողարկողների տեղեկատվական ծառայությունների ստորաբաժանման ղեկավար, որը պատասխանատու էր բաժնետերերի ռեեստրի եւ բաժնետոմսերի վերաբերյալ դեպոզիտարիայում պահվող տվյալների հիման վրա թողարկողներին տեղեկատվության եւ ծառայությունների տրամադրման համար: 2003 թ-ին՝ Հելսինկիի ֆոնդային բորսայի եւ Շվեդիայի OM AB-ի միավորումից հետո, Բերգստրոմը նշանակվել է Նոր շուկաների գծով տնօրեն` պաշտոնի, որը նա շարունակում է զբաղեցնել այժմ NASDAQ OMX-ում: Պարոն Բերգստրոմը ունի Հելսինկիի բիզնես դպրոցի գործարար կառավարման մագիստրոսի կոչում (MBA): Tweet Դիտում՝ 5866