Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման հաջող ավարտի մասին։ Այսօր՝ օգոստոսի 26-ին մեկնարկած թողարկումն արժանացավ ներդրողների բարձր հետաքրքրությանը. 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 9.5 % արժեկտրոնային եկամտաբերությամբ պարտատոմսերը տեղաբաշխվեցին գերարագ՝ ընդամենը 55 րոպեում:Շարունակվում է բանկի ԱՄՆ դոլարով պարտատոմսերի տեղաբաշխումը՝ 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 5% արժեկտրոնային եկամտաբերությամբ:Պարտատոմսերը կարող եք արագ ու հարմարավետ ձեռք բերել Converse Mobile հավելվածով եւ Կոնվերս Բանկի մասնաճյուղերում։ Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում։Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին, Թողարկումների վերջնական պայմաններին եւ ձեռքբերման կարգին հնարավոր է ծանոթանալ այստեղ:Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 511 211 հեռախոսահամարով։Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 207