Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին։ Օգոստոսի 26-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը նախատեսվում է տեղաբաշխել 2 մլրդ ՀՀ դրամ եւ 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր։Բանկից հայտնել են, որ ՀՀ դրամով պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը 9.50% է, իսկ ԱՄՆ դոլարով պարտատոմսերինը՝ 5%։ Շրջանառության ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային։Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Converse Mobile հավելվածով եւ Կոնվերս Բանկի մասնաճյուղերում։ Տեղաբաշխման ավարտից հետո դրանք կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա՝ ցուցակման։«Սա 2026 թվականին Կոնվերս Բանկի հերթական ներդրումային առաջարկն է։ ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով համաժամանակյա տեղաբաշխման շնորհիվ բանկը ներդրողներին հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել ներդրումային պորտֆելը եւ ստանալ կանխատեսելի արժեկտրոնային եկամուտ։ Հետագայում եւս շարունակելու ենք հանդես գալ պարտատոմսերի նոր թողարկումներով՝ ընդլայնելով հաճախորդներին առաջարկվող ներդրումային հնարավորությունները եւ արձագանքելով ներդրումային գործիքների նկատմամբ կայուն հետաքրքրությանը»,- նշել են բանկում։Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին, Թողարկումների վերջնական պայմաններին եւ ձեռքբերման կարգին հնարավոր է ծանոթանալ այստեղ:Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 511 211 հեռախոսահամարով։Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 617