Հայէկոնոմբանկը կտեղաբաշխի դրամային պարտատոմսեր

27.03.2026 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայէկոնոմբանկ #պարտատոմս
Ապրիլի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում Հայէկոնոմբանկը կտեղաբաշխի իր կողմից թողարկված դրամային պարտատոմսերի հերթական տրանշը:

Բանկից հայտնել են, որ 3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերը ներառում են 300,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10,000 դրամ անվանական արժեքով:

Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 9.75% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 01.04.2029թ.: 

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում եւ գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։

Պարտատոմսերի ծրագրային ազդագրի (գրանցված ՀՀ ԿԲ-ի կողմից) եւ թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել բանկի կայքէջից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով բանկի Գլխամասային գրասենյակ (հասցե՝ ք. Երեւան, Ամիրյան 23/1):

Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք AEB MOBILE հավելվածի կամ AEB ONLINE համակարգի միջոցով, ինչպես նաեւ կարող են մոտենալ Հայէկոնոմբանկի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով սահմանված կարգով լրացված Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

AEB Mobile հավելվածը կարելի է ներբեռնել այստեղ:

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում ցուցակված պարտատոմսերի դիմաց մինչեւ 2027թ․ դեկտեմբերի 31-ը վճարվող արժեկտրոնային եկամուտները ենթակա չեն հարկման:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 5546

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW